Այսօր՝ 16 հունվարի 2021թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր Մակրոնը Էրդողանին առաջարկել է բարելավել հարաբերությունները Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է իրականացվել Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Թուրքիան եւ Ադրբեջանը ջանջիգյար հարաբերությունների մեջ են Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ «Տոտենհեմը» չի գնի Բեյլի տրանսֆերային իրավունքը Փորձագետը նշել է Հայաստանի համար ռիսկերը Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաարգելափակելու դեպքում Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար Քրեական գործ՝ «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հափշտակություն կատարելու դեպքով Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ «Պատժվելու են բոլոր մեղավորները». Սոֆի Մխեյանի արձագանքը Ալիեւի՝ Սուրբ Ղազանչեցոցում արված լուսանկարներին ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից» Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը. Կադաստրի պետական կոմիտե Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան մշակում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագիր «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայմանավորվել են Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել ԱՄՆ-ն կրճատել է Աֆղանստանում իր զինվորականների թիվը՝ մինչեւ 2500 Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնումը, ամեն ջանք գործադրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի․«Հայրենիք» զորախմբի անդամ «Ազդեցիկ պատմություն». Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Rafale ֆրանսիական 18 կործանիչների գնմանը Հայտնի են հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունները. դուրս են մնացել TV5»-ն ու «Արմնյուզը» Ստեղծում ենք «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը. Վահագն Վարագյան Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները Տիգրան Պետրոսյանն ազատման դիմում է գրել Շիրակի մարզպետի պաշտոնից Նամականիշում բուժարտահագուստով մարդը ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. Սա բնաջնջման քարոզ է. ՀՀ ՄԻՊ «Ինքս էլ սկսում եմ բոզանալ». Փաշինյանի պիղծ էությունը՝ իր գրքի տեսքով Փորձագետ. Հայաստանում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգեւորված են միայն թուրք լոբբիստները Իլհամ Ալիևը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում է Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել Այս «ուսապարկերը» գտել են, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և ամեն տարի շուրջ 130 մլն դրամ Հերթական սուտը. Հայաստանում դեռեւս 2012 թվականից կար դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը Մի անգամ դավաճանածին ո՞վ կհավատա. Արամ Գաբրիելյանով Դուք լուռ եք, քանզի փողի հոտ չեք առնում, դուք լուռ եք, քանզի ձեր համար ոչ թե հայն է արժեք, այլ այն հայը որի վրա կարելի է գումար վաստակել Սթափվեք, գժուկներ. նիկոլին ապաստան կտան, սակայն դուք քավության նոխազներ եք դառնալու, կամ հայերեն ասած' մատաղացուներ Դավադիր ստահակի հետ աշխատելու համաձայնություն տվող մարդիկ բարոյազրկվում են եւ հենց այդ պահից դառնում շարունակվող ազգային աղետի հանցակից Պարտված բանակցողի գոյությունը վտանգում է գերիների վերադարձը. նախկին դատախազ. (տեսանյութ) Գրեթե բոլոր նրանք, ովքեր Սերժի օրոք եղել են նրան դեմ և այդ մասին չեն վախեցել արտահայտվել, հաստատ քայլող տականքներին չեն ընտրել Հայաստանում 2018-ի «գունավոր հեղափոխության» իրական նպատակները Ներխուժել է ննջարան. Եղիսաբեթ Երկրորդի ազգականին ձերբակելել են բռնաբարության փորձի համար 2018-իՆ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում. Արմեն Աշոտյան Միքայել Մինասյան. Ըստ Նիկոլի ծրագրի` հիմա ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր
Հարցում

Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին

 Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը՞ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի երեկվա հրապարակմանը, որում վերջինս անդրադարձել էր Հայաստանից ադամանդի վերաարտահանման թեմային, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Արմեն Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող մարդկանց էլ խորհուրդ տալով ինքնուրույն դատողություններ անել իր հրապարակած, իբր, իրական փաստերի շուրջ: Հույսը երևի այն էր, որ մտածող մարդիկ կալարեին փաստերը ստուգել և իր ներկայացրածը հալած յուղի տեղ կընդունեին:

Փաստերը ստուգելու արդյունքում պարզվեց, որ պատգամավորը վիճակագրությունից օգտվել կամ չի կարողանում, կամ էլ՝ գիտակցված մոլորեցնում է։

Եվ այսպես, Բաբկենը, հղում անելով ՄԱԿ-ի ինչ-որ տվյալների, պնդել է, որ «2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։

Ըստ ամենայնի՝ պատգամավորը տեղյակ չէ, որ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» և «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» անվամբ զեկույցներ։ Եվ ահա այս զեկույցների ուսումնասիրությունից պարզվում է, որ՝

Երկնիշ դասակարգմամբ 32 կոդի տակ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել է.

2016-ին՝ 36.4 մլրդ դրամ
2017-ին՝ 51.2 մլրդ դրամ
2018-ին՝ 53.1 մլրդ դրամ
2019-ին՝ 49.5 մլրդ դրամ։

Արդեն իսկ երևում է, որ թողարկված արտադրանքի ծավալներն աճել են։ Բայց հնարավոր է, որ 32 կոդի տակ եղած բազմաթիվ արտադրատեսակների մեջ եղած ապրանքներից մյուսներն աճել են, իսկ ադամանդի ծավալը նվազել է։ Սա ստուգելու համար բացում ենք հնգանիշ դասակարգման տվյալները և պարզում, որ՝

Հայաստանում «32.12.1 Ադամանդի մշակում» կոդով թողարկված արտադրանքի ծավալը կազմել է.

2016-ին՝ 30.9 մլրդ դրամ
2017-ին՝ 41.5 մլրդ դրամ
2018-ին՝41.3 մլրդ դրամ
2019-ին՝ 43.2 մլրդ դրամ

Տվյալները ստուգելու համար դիմում ենք մեկ այլ մեթոդի՝ համեմատում ենք թողարկված արտադրանքի բնեղեն արտահայտությամբ ծավալները:

Պարզվում է, որ Հայաստանում արտադրվել է՝

2016-ին՝ 125431 կարատ
2017-ին՝ 204102 կարատ
2018-ին՝ 229 396 կարատ
2019-ին՝ 239 220 կարատ

Որպեսզի պարզենք՝ Բաբկենն ի վերջո ճիշտ է ասում, թե ոչ, ստուգում ենք իրացված արտադրանքի ծավալները։

Արդյունքներն այսպիսին են.

2016-ին՝ 30.9 մլրդ դրամ, որից 24.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 6.5 մլրդը՝ այլ երկրներում,
2017-ին՝ 41.9 մլրդ դրամ, որից 37.2 մլրդը՝ ԱՊՀ-ում, 4.7 մլրդը՝ այլ երկրներում,
2018-ին՝ 43.0 մլրդ դրամ, որից 35.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 5.6 մլրդը՝ այլ երկրներում
2019-ին՝ 42.9 մլրդ դրամ, որից 37.8 մլրդը՝ ԱՊՀ-ում, 2.0 մլրդը՝ այլ երկրներում։

Եթե նշված պաշտոնական տվյալների հետ մաթեմատիկական մեկ գործողություն անեք՝ նշված ցուցանիշները բաժանենք դոլարի տարեկան միջին փոխարժեքի վրա, կպարզեք, որ Բաբկենի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում երկնիշ դասակարգմամբ արտադրատեսակների թողարկված ծավալը 23.3 մլրդ դրամ է։ Եռամսյակի կտրվածքով մեր ԱՎԾ-ն հնգանիշ դասակարգմամբ տվյալներ չի հրապարակում, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է վստահ ասել, որ թողարկված արտադրանքի 85-90 տոկոսն ադամանդն է։ Այսինքն՝ 20 մլրդ դրամ։ Իրացման ու արտահանման ծավալները ևս համեմատելի են։

Եվ վերջում ամենատպավորիչ տվյալը, որից Բաբկենը, հավանաբար, շոկի կենթարկվի. 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մշակվել է 118 476 կարատ ադամանդ։ (Անցած տարի նույն ժամանակահատվածում մշակվել էր 67 900 կարատ։)

Այսինքն՝ 2020 թվականի երեք ամիսներին մշակվել է մոտավորապես այնքան, որքան 2016-ի ողջ ընթացքում։ Բայց սա էլ էական չէ։ Էականն այն է, որ ըստ ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում ադամանդագործության մեջ զբաղված է 522 մարդ (նախորդ գրառումներից մեկում ցույց եմ տվել, որ 1000plus կայքի տվյալներով դրանց թիվն իրականում 400 է)։

Բայց նույնիսկ եթե համարենք, որ 522-ը ճիշտ ցուցանիշ է, ու այդ բոլորն էլ զբաղված են ադամանդ մշակելով, ապա ստացվում է, որ նույնիսկ եթե տոն օրերին էլ աշխատեին, նրանցից յուրաքանչյուրը պետք է մշակեր 2.5 կարատ ադամանդ (118 476 կարատը բաժանում ենք հունվար-մարտ շրջանի 91 օրվա վրա, ապա բաժանում ենք 522 աշխատողների վրա)։ Եթե գտնեք թեկուզ մեկ ադամանդագործ, ով ի վիճակի է 90 օր շարունակ օրական 2.5 կարատ քար մշակել, տեղյակ պահեք հիանանք (հիշեցնեմ, որ միջին ցուցանիշը քարի որակից ու չափից կախված հասնում է օրական 1.4 կարատի)։

Բաբկեն ջան, ինչպես տեսնում ես՝ որպես մտածող մարդ ծանոթացա ու հետևություններ արեցի։ Հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan