«Այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի կորցնի». Նատալյա Եփրիկյանը պատմել է Հայաստանում կարանտինային արձակուրդների մասին (տեսանյութ)

ТНТ-Ի աստղ, «Comedy Woman» հեռուստանախագծի պրոդյուսեր Նատալյա Եփրիկլյանը կորոնավիրուսի հետեւանքով կարանտինն անցկացրել է Հայաստանում։ Այն մասին, թե ինչպես էր մնացել Ջերմուկում, Եփրիկյանը պատմել է նույնիսկ «Вечерний Ургант» հաղորդման եթերում։
Նատալյա Անդերեւնան արդեն իսկ լքել է Հայաստանը, սակայն հրաժեշտ տալով՝ Instagram-ում «Կարենովիրուս» զվարճալի անվամբ հոլովակ է հրապարակել՝ այն ուղեկցելով «Հայաստան էիր ուզում, ստացիր» հեշթեգով։
Տեսանյութն, իսկապես, հուզիչ է եւ ոչ միայն այն պատճառով, որ Եփրիկյանը շնորհակալական ու հիացմունքի խոսքեր չի խնայել, այլեւ այն պատճառով, որ յուրաքանչյուր բառ, հաստատապես, համընկնում է մեր զգացողությունների հետ…
«Մեկ անգամ չեմ եղել, բայց զգացել եմ առաջին անգամ։ Առանց շտապելու եւ առանց հետադարձ տոմսի։ Եվ որքան էլ տարօրինակ է, ոչ թե ցանկությունն, այլ հանգամանքներն ինձ նվիրեցին «հարմարավետության բացարձակ տարածքը»։ Այսպես՝ Հայաստան պետությունը կարելի է լսել ու տեսնել միայն Երեւանում, իսկ մնացած ամբողջը Երկրի է, որի գեղեցկությունը կարելի է անվերջ նկարագրել։ Բայց ինչն ինձ թվաց ամենակարեւորը, եթե վերացարկվենք ազգությունից ու հավատից, այն անկեղծորեն հարազատ ու ընկերասեր Երկիր է։ Կարելի է առանց լեզուն իմանալու մնալ այստեղ՝ սպասելով լավագույն ժամանակին։ Եվ բլոր աստվածներին աղոթել հարմար ժամի եւ հատուկ հատկացված տեղերում… Վայրերն աշխատում են եւ ուղեկիցների ու ղեկավարների կարիք չունեն։ Դա յուրօրինակ է։ Դա անակրկնելի է նույնիսկ աթեիստների համար։
Եվ այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի փնտրի, անհանգստացնի, բայց պակաս կարեւոր չէ՝ քեզ ոչ ոք չի կորցնի։ Ճգնաժամն այստեղ ոչ մի կերպ կապված չէ արտաքին աշխարհի հետ… Հակառակը։ Որքան թույլ է շրջապատող աշխարհն, այնքան ուժեղ է այդ փոքր, հրաշք երկրի ոգին։ Կարծես այստեղ յուրաքանչյուր մարդ ունեցել է միքտը, որ դժվար կարող է լինել բոլորի համար։ Եվ բոլորն այստեղ որոշել են հետաքրքիր ապրել։ Քեզ հետ կամ առանց քեզ… բայց քեզ հետ ավելի հաճելի է։ Թեկուզ ինչ-որ մեկն այդ ժամանակը ճգնաժամային է անվանել, բայց այն այստեղ, կարծես, ավելի հետաքրքիր է։ Եվ բոլորն, ում ես այստեղ հանդիպել եմ, ինձ համոզել են, որ ես շատ երջանիկ մարդ եմ»,- գրել է Եփրիկյանը։
View this post on InstagramБывала не раз, но почувствовала впервые.Не спеша и без обратного билета.И как ни странно, не желание, а обстоятельства подарили мне эту абсолютную «зону комфорта».Так вот, страну Армению можно услышать и увидеть только в Ереване, а все остальное - это Земля, красоту которой можно описывать бесконечно!Но, что показалось мне самым важным, если абстрагироваться от своей национальности и вероисповедания - эта Земля ИСКРЕННЕ РОДНАЯ И ДРУЖЕЛЮБНАЯ!Можно, не зная языка, остаться здесь, в ожидании лучшего времени.И помолиться всем богам в любое удобное время и в специально отведенных местах... Места работают и не требуют проводников и начальников!Это уникально!Это неповторимо даже для атеистов от Бога!На этой чудо-земле тебя никто не будет искать, беспокоить, но, что не маловажно, тебя никто не потеряет.Кризис тут никак не связан с внешним миром...Наоборот!Чем слабее мир вокруг, тем сильнее дух этой маленькой чудо-земли. Как будто каждый человек здесь выдохнул от мысли, что тяжело может быть всем!И все тут решили прожить интересное время!С тобой или без...но с тобой как-то приятнее!Пусть кто-то назвал это время кризисным, но оно тут как будто интересное!И всех, кого я встретила здесь, убедили меня, что я очень счастливый человек. А вот тут остановлюсь, потому, что суть в ОГРОМНОМ И ИСКРЕННЕМ СПАСИБО! @vardanka , за то, что убедила меня, что Джермук - лучшее место на планете, @dmitry_znamensky ,за то, что стал третьим,но всегда оставался трезвым, @elina_ser_ , за тот самый вечер, когда Меладзе наконец-то пел с нормальной Виагрой! @jermukhotelspa за лучшую в мире самоизоляцию
![]()
Հետևեք մեզ Telegram-ում![]()
Le Monde. Նիկոլ Փաշինյան. մեծ հիասթափություն
Թուրքիան առանց աղմուկի օկուպացրեց Ադրբեջանը
Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր
Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ ...
Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հա...
Լուկաշենկոն ասաց, որ Փաշինյանը չի հրաժարվել փող վերցնել Ալիևից. ինչ է կատարվել 1 Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում 2 «Նիկոլ, դու չե՞ս ամաչում, որ քո կնոջ և «Էրատո» ջոկատի համար Գորիսում բունկեր և խրամատ էիր փորել տվել»․ Գեղամ Նազարյան 3 Անվտանգության աննախադեպ միջոցառումներ` Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ. իրենց հետ կբերեն անգամ ֆուրշետի սպասքը 4 Պապիկյան, դու քո երեք մետրանոց պարսպի ու երեք հարյուր գլուխ ոչխարների մասին պատմիր 5 Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է 6