Նովոսիբիրսկի հրշեջները խոտը մկրատով են «հնձել» (տեսանյութ)
ՌԴ Նովոսիբիրսկի մարզի հրշեջ ջոկատի աշխատակիցները տեսանկարել են, թե ինչպես են մկրատով «հնձում» խոտը: Տեսանյութը հրապարակվել է «ВКонтакте» սոցիալական ցանցի АСТ-54 խմբում:
Հրշեջների խոսքերով՝ սկզբում նրանց խոտ հնձող սարք են տրամադրել, բայց այն չի կարողացել հնձել խոտը: Դրանից հետո նրանց պետը կարգադրել է մկրատներ գնել և անցնել գործի:
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնել են, որ տեսանյութը նկարահանողները բողոքել են իրենց տրված սարքից, պահանջել են ավելի ժամանակակից սարքավորում և ի վերջո որոշել են մկրատով կտրել խոտը:
Փաստի առթիվ ստուգումներ են անցկացվում: