Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է երկրով մեկ իջեցնել պետական դրոշներն ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացած ամերիկացիների: Նախագահն այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:
«Հաջորդ երեք օրվա ընթացքում ես կիջեցնեմ պետական շենքերի և ազգային հուշարձանների վրա գտնվող դրոշներն ի հիշատակ այն ամերիկացիների, որոնց մենք կորցրել ենք կորոնավիրուսի հետևանքով»,-գրել է Թրամփը:
Հիշեցննեք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է ախտահարման 1 621 196 և մահվան 96 359 դեպք: