iPhone 12-ը չի ունենա իր ականջակալները
Այս տարի աշնանը թողարկման պլանավորված iPhone 12-ը չի ունենա իր ականջակալները լրակազմի մեջ։ Այս մասին գրում է 9to5mac-ը, հղում տալով իր աղբյուրներին։ Այս տարվանից սկսած, Apple-ն այլեւս իր սմարթֆոնների լրակազմում չի ապահովի EarPods ականջակալներ։
Սա տեխնոլոգիական ընկերության քաղաքականության փոփոխության հետեւանք է, որը միտված է ականջակալների վաճառքի ծավալներն ավելացնելուն, քանի որ գնորդները տեսնելով, որ ականջակալներ չկան, ստիպված են լինելու դրանք գնել։