Դեսպան. Արցախում ականազերծման ԱՄՆ ծրագիրն ավարտվել է, աշխատում ենք ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ
Արցախում ականազերծման ԱՄՆ ծրագիրն ավարտվել է, աշխատում ենք ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Մենք հպարտանում ենք այդ աշխատանքներով, որոնք իրականացվում են ծրագրի շրջանակում: Վերջն տարիներին այդ ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվել է 70 մլն դոլարի չափով աջակցություն»,-ասել է նա: