Վրաստանի նախագահն իր փարիզյան բնակարանը վարձակալության է տվել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր բնակարանը վարձակալության է տվել: Այս մասին տեղեկացնում է akhalitaoba.ge կայքը՝ հիմնվելով նախագահի ունեցվածքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի վրա:
Համաձայն հայտարարագրի՝ վարձակալության պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 1-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Խոսքը Փարիզի ամենաէլիտար թաղամասերից մեկում գտնվող բնակարանի մասին է, որը Զուրաբիշվիլին գնել է 1989 թվականին: Նշվում է, որ բնակարանի վարձակալներից Զուրաբիշվիլին ստանում է ամսական 1800 եվրո կամ տարեկան 21 600 եվրո գումար: