Համարձակություն ունեք, ասեք, թե ովքեր են դոլարները երկրից տարել. Փայլանը՝ Էրդողանին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե չեն ներվելու երկրից դոլարները դուրս հանողները։
Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում գրել է. «Պանամա, Մալթա, Ման կղզիներ դոլարները տեղափոխած բոլոր անձիք իշխանությանը շատ սերտ անուններ են։ Եթե համարձակություն ունեք, ցույց տվեք փաստաթղթերը, թող ազգը տեսնի»։