Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ

Այս թեմայով
- Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
- Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
- «Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու լուծել նրանց ֆինանսական խնդիրները». Վրաստանի փոխվարչապետ
Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին այսօր հայտարարել է վրաց վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում լրագրողների հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշ սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո պահպանել այդ միջոցառումներն ու հետևել մասնագետների խորհուրդներին:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կհավասարվի զրոյի, եթե բոլոր սահմանափակումների անմտածված չեղարկմամբ վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը: Այդ իսկ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ»,- ասել է Գախարիան: