Զուգահեռ տիեզերքի վկայություն է հայտնաբերվել
ՆԱՍԱ-ի գիտնականների խումբը, որն Անտարկտիկայում փորձ է կատարում, վկայություն է հայտնաբերել զուգահեռ տիեզերքի մասին, որտեղ ֆիզիկայի կանոնները մերի հակառակն են։
Զուգահեռ տիեզերքի մասին ուսմունքը գոյություն ունի 1960-ական թվականներից՝ հիմնականում գիտաֆանտաստիկ վեպերի, հեռուստաշոուների եւ կոմիքսների երկրպագուների ուղեղներում, սակայն այժմ տիեզերական ճառագայթների հայտնաբերման փորձերը ի հայտ են բերել մասնիկներ, որոնք կարող էին լինել զուգահեռ աշխարհից, որը նույնպես ծնվել է Մեծ պայթյունի ժամանակ, գրում է Daily Star-ը։
Մասնագետները հսկա օդապարիկ են օգտագործել, որպեսզի ՆԱՍԱ-ի Անտարկտիկական իմպուլսային անցումային ալեհավաքը կամ ANITA-ն բարձրացնեն Անտարկտիդայի երկինք, որտեղ սառը եւ չոր օդը ապահովում է առանց ռադիոաղմուկի իդեալական միջավայր՝ արդյունքներ որոնելու համար։
Բարձր էներգիաների մասնիկների մշտական «քամին» անընդհատ տիեզերքից Երկիր է գալիս:
Ցածր էներգիայի ենթատոմական նեյտրինոները՝ զրոյին մոտ զանգվածով, կարող են ամբողջությամբ անցնել Երկրի միջով, սակայն ավելի բարձր էներգիայով օբյեկտները կանգնեցվում են մեր մոլորակի պինդ նյութի կողմից: Սա նշանակում է, որ բարձր էներգիայի մասնիկներ կարող են հայտնաբերվել միայն «տիեզերքից « իջնելու» գործընթացում, սակայն ANITA-ն հայտնաբերել է առավել ծանր մասնիկ, այսպես կոչված, տաու-նեյտրինոներ, որոնք «դուրս են թռչում» Երկրից։ Այդ մասնիկները իրականում ժամանակի մեջ շարժվում են հետ, ինչը վկայում է զուգահեռ տիեզերքի առկայության մասին:
ANITA-ի գլխավոր հետազոտող Փիթեր Գորհամը, ով Հավայան համալսարանի ֆիզիկոս-փորձարար է, ենթադրել է, որ միակ հնարավրությունը, երբ տաու-նեյտրինոները կարող են իրենց նման կերպ պահել, այն է, որ դրանք Երկրով անցնելուց առաջ վերածվում են այլ տեսակի մասնիկների, այնուհետեւ նորից վերադառնում են։
Գորհամը նշել է, որ ինքն ու իր գործընկեր-հետազոտողները տեսել են մի քանի այդպիսի «անհնարին երեւույթներ»:
Այս երեւույթի համար ամենապարզ բացատրությունն այն է, որ 13,8 միլիարդ տարի առաջ Մեծ պայթյունի ժամանակ ձեւավորվել է երկու տիեզերք` մերը ու եւս մեկը, որը մեր տեսակետից շարժվում է հակառակ ուղղությամբ: Իհարկե, եթե հնարավոր զուգահեռ տիեզերքի բնակիչներ կան, նրանք մեզ հետամնաց են համարում: