Փողոցում դիմակ կրելը վտանգավոր է․ Իսրայելցի բժիշկներ
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Բժիշկներն Առողջապահության նախարարությանը խնդրում են վերանայել նոր որոշումը: Իսրայելի Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փողոցում բժշկական դիմակների պարտադիր կրելու մասին, չնայած բժիշկների շրջանում դրա վերաբերյալ տարբեր տեսակետեր կան։ Այս մասին հայտնում է «obzor»-ը:
Իսրայելի բժշկական ասոցիացիայի մասնագետներն Առողջապահության նախարարությանը խնդրել են վերանայել նոր կանոնները:
Ասոցիացիան հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմակների օգտագործումը համարում է ոչ պարտադիր պրակտիկա: Բացառություն կարող են լինել միայն վարակված պացիենտների բուժման դեպքերը կամ կասկածը, որ անձը վարակված է կորոնավիրուսով:
Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում դիմակներ կրել միայն հիվանդ մարդու խնամքի ժամանակ: Դիմակն արդյունավետ կլինի միայն ձեռքերը մշտական լվանալու դեպքում:
«Միդաաթ» իսրայելական կազմակերպությունը նաև նախազգուշացրել է. «Հաշվի առնելով դիմակների ճիշտ կրելու մասին քննարկումները, մենք համակողմանիորեն անդրադարձանք այս խնդրին: Մեր կարծիքով, դրանք հաճախ կրելը կարող է ավելի վնասակար լինել, քան տեսանելի օգտակար»:
Փորձագետներն առանձնացրել են երեք կետ, որոնք անհրաժեշտ է իմանալ.
1.Առաջին հերթին, դիմակ պետք է կրեն բուժաշխատողները։
2.Կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները պահպանելն է: Դիմակները ստեղծում են անվտանգության կեղծ զգացողություն: Դրա պատճառով մարդիկ ավելի քիչ են վախենում վարակվելուց:
3.Դիմակների սխալ կրելը մեծացնում է վարակվելու վտանգը, հետևաբար և վիրուսի փոխանցումն այլ մարդկանց:
Այսպիսով, ասոցիացիայում նշել են, որ դիմակները մարդկանց մոտ միայն անվտանգության կեղծ զգացողություն են ստեղծում: Դրանք չեն փոխարինում հիգիենայի կանոնները, ինչն ավելի կարևոր է համաճարակի դեպքում:
Այսպիսով, բժշկական դիմակների պարտադիր կրելու մասին պահանջը կարող է վնաս հասցնել վարակի դեմ պայքարին: Այս առումով Առողջապահության նախարարությունը հորդորել է խթանել դիմակների ճիշտ կրելը և վերանայել տնից դուրս դրանց պարտադիր օգտագործման կանոնները: