Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 701-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 432-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 805 554 է, մահացել է 316 753 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: