Այսօր՝ 22 հունվարի 2021թ., 00:00
«Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս «Հուսով եմ Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա ԱԱԾ–ին ՀՀ–ի և Արցախի տարածքային ամբողջականության թեման չի հետաքրքրում․Տիգրան Աբրահամյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը ԵՄ-ն Անկարայից սպասում է գործողություններ, այլ ոչ թե խոսքեր Ռոնալդու. «Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք հաղթել առաջնությունում Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես փախուստի դիմեց այս իրականությունից. Ժ. Դադասյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Խորհրդավոր ընկերներ. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացատրել է, թե որտեղ են Ջիգարխանյանի բնակարանները «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը Կլոպ. Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում Արամ Գաբրելյանով.Հայկական կողմը պետք է այս անգամ պատրաստ լինի պատերազմի Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին (տեսանյութ) «Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար Նա արդեն հպարտանում է գերիների քանակով ու ասում, որ Շուշին ադրբեջանական քաղաք է.... Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան Ջո Բայդենի կինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով եւ վերարկուով Փաշինյանը 2 անգամ մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել ՀՕՊ համակարգեր․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան Թուրքիան Գերմանիայից ռազմական սարքավորումներ արտահանելու թույլտվություն է խնդրում Լեոնիդ Սլուցկին՝ հայ ռազմագերիների եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից Մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի ներկայ աշխարհին մէջ մեր ներկայութիւնը վերահաստատելու եւ մեր ապագան ապահովելու համար Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է «Շառից-փորձանքից» հեռու . փաշինյանը նույնիսկ նախարարություն է թաքուն գնում Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը Օրվա խաղերի անոնս Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում Թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյան նիկոլ, վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ Ափսոսում եմ, որ փողոցային լեքսիկոնին չեմ տիրապետում Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը նիկոլի կառավարման տարիներին մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կործանել են Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ․ Ռոբերտ Մակարյան
Հարցում

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ գիտության եւ կրթության. կամ ինչպես կազմաքանդել գիտակրթական համակարգը

Նիկոլ Փաշինյանը շաբաթ՝ մայիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ մի շատ վտանգավոր եւ մտահոգիչ հայտարարություն արեց, որը այս կամ այն պատճառով չարժանացավ անհրաժեշտ ուշադրության կամ դեռ չի արժանացել այդ ուշադրությանը: Փաշինյանը հայտնեց, թե այսպես կոչված հեռավար, իսկ իրականում համացանցի օգնությամբ իրականացվող առցանց կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաեւ աշնանը:

«Մենք հեռավար կրթության ամբողջական համակարգ կունենանք մինչեւ աշուն, որովհետեւ մեծ հավանականություն կա, որ աշնանը եւս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,- ասել է Փաշինյանը:

Իհարկե, բոլոր նրանք, ովքեր քարոզչամեքենայի հուժկու գրոհի հետեւանքով սարսափում են կորոնավիրուսից, կարող է հիանան այս հայտարարությամբ, կարող է ասեն՝ տեսեք ինչ բարի եւ հոգատար վարչապետ ունենք, իսկ իրականում տեղի է ունենում կրթական եւ գիտական համակարգի ավերման գործընթաց, որն իրականացվում կամ փորձ է արվում իրականացնել աշխարհի այլ երկրներում եւս:

Ռուսաստանում մի քանի օր, այսպես ասած, հեռավար կրթություն իրականացնելուց հետո այն անմիջապես դադարեցրին: Հիմա Ռուսաստանում դասերն ընդհատված են: Պատճառն այն է, որ այնտեղ հասկացան, թե ինչ նպատակ է հետապնդում այս համակարգի կիրառումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այսուհետ դպրոցները կարող են վերսկսել իրենց գործունեությունը: Դե, իսկ Շվեդիայում դասերը չէին էլ դադարեցվել:

Այս ամենի կողքին տեսնում ենք Փաշինյանին, որը պնդում է, թե աշնանը լինելու է նույն համավարակային իրավիճակը եւ դասերն էլ առցանց են լինելու: Հիմա ճիշտ ժամանակն է, որ դպրոցականների ծնողները, ուսանողները դուրս գան փողոց եւ պահանջեն իրենց նորմալ ուսում ապահովել, հակառակ դեպքում, հետո այս ամենի տակից դուրս գալը դժվար է լինելու:

Գլոբալիստները կամ նրանցից առավել ցինիկները, ինչպես պնդում են բավական լուրջ փորձագետներ, խնդիր են դրել ամբողջ աշխարհում արմատապես փոխել գիտակրթական համակարգը: Տեսեք, թե ինչ է այդ մասին գրում դրա կողմնակիցներից մեկը՝ «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովը: «Միաժամանակ, կմնան ընտրյալ տասնյակ հազարավոր երեխաներ, որոնք հնարավորություն կունենան կրթություն ստանալ լիարժեք սոցիալական շփման պայմաններում, այլ կերպ ասած՝ առկա: Նման շփումը եւ ուսուցումը թույլ է տալիս սեփական շահերը համադրել կոլեկտիվի հետ, որն էլ ձեւավորում է անհատ եւ առաջնորդ: Օնլայնը նման հնարավորությունը խիստ սահմանափակում է: Բայց հանրությունում առաջնորդները չպետք է շատ լինեն, հատկապես ռեսուրսների կրճատման պայմաններում»:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում հանրային տրամադրությունները ստուգելու համար հայտնել, որ սեպտեմբերից ուսուցումը կշարունակվի առցանց: Հիմա հասկացա՞ք, թե ինչու հանկարծ Օբաման որոշեց քննադատել Թրամփին, որը կոչ է արել բացել դպրոցները: Հիմա հասկացա՞ք, թե գլոբալիստների ակումբերն ինչու են քննադատում Շվեդիայի կառավարությանը:

Դպրոց հաճախելը, ուսուցչի հետ շփվելը, իրական դասապրոցեսը ցանկանում են դարձնել բացառապես ընտրյալների համար: Սա է ամբողջ իրականությունը: Հիմա սա է փորձարկվում: Մնում է տեսնել, թե այս կամ հանրությունը ինչպես կարձագանքի այս ամենին: Ամերիկացիները, իտալացիները, կարգապահ գերմանացիները դուրս են եկել փողոց եւ պատասխան են պահանջում իրենց կառավարություններից այս մեծ խառնաշփոթի համար: Սա շատ շուտով լինելու է Հայաստանում:

Իսկ առայժմ մեզ մոտ կրթության ողնաշարը ջարդվում է: Համալսարաններում դասախոսները, նրանց օգնականները վեց կամ յոթ հոգով նստում են նույն սենյակում, իսկ դիպլոմային աշխատանք ներկայացնողը նստում է տանը եւ պաշտպանությունն իրականացնում համացանցի օգնությամբ: Ինչ որ մեկը կասի՞ այս աբսուրդի իմաստը որն է:

Իսկ ամեն ինչ շատ պարզ է: Մարդկանց հոգեբանորեն պատրաստում են այս տխմար համակարգի ամբողջական ներդրմանը: Իսկ այն, ինչ պատրաստվում են անել ընդունելության քննությունների ժամանակ Հայաստանում, սարսափելի է եւ քանի ուշ չէ պետք է օգնել դիմորդներին: Պարզվում է, որ քննությունը լինելու է մեկը, պարզվում է, որ քննությունից առաջ չափելու են դիմորդների տաքությունը եւ եթե հանկարծ այն լինի անգամ 37 ներս չեն թողնելու: Ավելին, դիմորդը երկրորդ հնարավորություն չի ստանալու: Պարզվում է նաեւ, որ դիմորդներին ստիպելու են քննությունը հանձնել դիմակներով: Իսկ թե դա ինչ է ենթադրում երեւանյան շոգի պայմաններում՝ կարելի է կռահել նաեւ հիմա:

Սա մեր դառը իրականությունն է, որը հետո ավելի դառն ու դաժան է լինելու, եթե հանրությունը մնա թմբիրի մեջ եւ չհասկանա, թե իրենց հետ ինչ են անում: Մեկ անգամ եւս շեշտենք՝ Ռուսաստանը հրաժարվել է համացանցի միջոցով իրականացվող դասերից, ԱՄՆ-ում բացում են դպրոցները, Շվեդիայում դրանք երբեք էլ չփակվեցին: Հիմա դուք որոշեք՝ թո՞ւյլ եք տալիս, որ ձեր երեխաներին սորտավորեն եւ զրկեն նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից:

Վարդան Մխիթարյան

Top-News.am 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan