Ինչ հանձնարարականներ է ստացել Սահակաշվիլին Զելենսկուց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բարեփոխումների ազգային խորհրդի նոր ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին մի շարք հանձանարություններ է տվել, մասնավորապես՝ հարկային օրենսգրքի կատարելագործման և մաքսային ծառայության բարեփոխումների ավարտի մասին:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին այս մասին հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և G7 դեսպանների հանդիպման ժամանակ:
«Միխեիլ Սաակաշվիլին G7-ի դեսպաններին պատմել է Բարեփոխումներ ազգային խորհրդի ծրագրերի մասին: Մասնավորապես, երկրի ղեկավարը նրա առաջ հարկային օրենսգրքի կատարելագործման և մաքսային բարեփոխումներն ավարտին հասցնելու խնդիր է դրել: Այլ առաջադրանքների թվում է նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կարգավորումը»,- ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ: