Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է
Այս թեմայով
- Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
- Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
- Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարարության որոշակի աշխատակիցներ, այդ թվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել են։ Ասուլիսին հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Կորանավիրուսային հիվանդությունը ներկայումս համայնքային տարածման փուլում է, ցանկացած աշխատանքային վայրում, բնակելի շենքում, կազմակերպությունում, կարող է գրանցվել։ Որևէ մի կազմակերպություն երկար զերծ չի կարող մնալ կորոնավիրուսային հիվանդության թափանցումից։
Բոլոր կազմակերպություններում կարող են գրանցել դեպքեր և դրա արդյունքում կարող են լինել ինքնամեկուսացած անձիք։ Այս պարագայում առողջապահության նախարարությունը նույնպես անմասն չի մնացել, ունեցել ենք դեպք, որի պատճառով որոշակի աշխատակիցներ, այդ թվում նախարար Արսեն Թորոսյանը, ինքնամեկուսացված են»,- ասաց փոխնախարարը։