Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 460-ով Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա
Հարցում

ԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել

Զրոյական մակարդակ, սեփական դերի զրոյական գիտակցում, պետության ընկալման զրոյական աստիճան։

«Քֆուրը, պիսկելը» խփելը մեր քաղաքական միտքն են։ Ու մենք ուզում ենք այս որակներով թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմանա՞լ։ Ուզում ենք 21-րդ դարում պետությո՞ւն ունենալ։ Ուզում ենք տնտեսական ճգնաժա՞մ հաղթահարել։ Մենք ուզում ենք առաջադեմ երիտասարդներին, լավ կադրերին կարողանանք պահե՞լ Հայաստանում։

Կփախչեն երկրից ու հետ չեն նայի։ Չենք գտնի մի նորմալ հիմնավորում, որ ասենք՝ մի՛ գնացեք։

Իրենք իրենց համար պառլամենտ են սարքել, իրենք իրենց պարգևավճարներ են տալիս, իրենք իրենց փառաբանում, իրենք իրենց կուռք են ընտրել, իրենք իրենց՝ ստրուկ ընկալել, իրենք իրենց խանդում ու սատկացնում են։

Մենք ի՞նչ կապ ունենք սրա հետ։ Լայն հասարակությունը ի՞նչ կապ ունի սրա հետ. վարակի ալիքի առաջ հայտնված ժողովուրդը, գործազրկության և սովի առաջ անօգնական հայտնված ժողովուրդն ի՞նչ կապ ունի։ Տապալելով աշխատանքի բոլոր ուղղությունները՝ իրար «պիսկում են»։

Հետո լուրջ դեմքերով քննարկում ենք, թե ինչո՞ւ է բանակում խաղաղ պայմաններում այդքան ողբերգություն լինում։ 18 տարեկաններն անում են նույնը, ինչ՝ երկրի քաղաքական էլիտան` քֆուր, սուտի գողականություն։ Դրան գումարած՝ 18 տարեկանների ձեռքին կա ավտոմատ։ Կասեք՝ դա առաջ էլ է եղել. այո, իհարկե եղել է, և այսօր ստացվում է՝ դուք պարզապես օրգանական շարունակությունն եք այն ամեն վատի, որ եղել է, միայն ավելի եք կատարելագործվում ու նոր հորիզոններ նվաճում՝ խորացնելով քաղաքական-հասարակական դեգրադացիան։

Քաղաքական և տեսակային ինֆանտիլիզմը բերում է «քֆուրին և պիսկելուն»։ Երկու տարի անընդհատ այս փոքր երկրում ագրեսիա ու թշնամանք քարոզելու արդյունքը սա պիտի լիներ։ Ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Երկրով մեկ լինելու է ընդհանուր քրեածին վիճակի վատացում, ռազբորկաների ու սամասուդների հաղթարշավ։ Բոլորն անթաքույց լուծում են անձնական հաշիվներ, և մենք՝ մեծով-փոքրով, ներքաշվում ենք այս պղտոր հոսանքի մեջ։

Բարձր մշակութային արժեքներ, քաղաքացիական գիտակցություն, օրենքի և իրավունքի գերակայություն, հումանիտար և սոցիալական արժեհամակարգ և այլ նմանատիպ հասկացությունները շուտով սկսելու են մեզ անհասանելի մի բան թվալ։

Գեղարքունիքի դեպքը սամռկեցուցիչ էր որպես փաստ, բայց կրկնակի սամռկեցուցիչ էր դրա անարձագանքությունը։

Դրանից հետո պարզ է դառնում, որ մեր գալիք փուլի հերոսները լինելու են դիշովի քֆուրչիները, պիսկողները, վիզ կտրողները, շեֆի հրամանով խփողները։ Քննարկումն ընթանալու է միայն «ճշտի» ու հարվածի ուժգնության աստիճանը որոշելու շուրջ։

Իրար սատկացնող ԱԺ-ն աննկատ ընդունում է օրենքներ, որոնք հիմք են դնելու մի քանի սերունդի վենդետաների։ Սերնդեսերունդ փոխանցվելու է գույքի և խլված սեփականության բազարը։ Ո՞վ, որտե՞ղ հղացավ այս օրենքները, որտե՞ղ որոշվեց՝ դրանք բերել և փաթաթել մեր երկրի վզին, ու՞մ շահերն են դրանք սպասարկում. հարցերի պատասխանները կորում են օնլայն և ֆիզիկական բազարների աղմուկի մեջ։

Նախօրեին 88-ի անարժանապատիվ ծափը ինդուլգենցիա էր շեֆին՝ նույն ոճով շարունակելու, ինդուլգենցիա էր՝ խփելու ու հաշվեհարդարի, խրախուսանք էր բռնությանը։ 88-ը դա չի հասկացել, լինենք անկեղծ, 88-ը այդքան չի էլ մտածել։ Բայց հետագա ընթացքի որակը դրանից չի փոխվում։

Ու հարցը, միևնույն է, մնում է անպատասխան. ի՞նչ կապ ունենք մենք բոլորս այս ամենի հետ։ Ինչու՞ պիտի ողջ երկիրն ու բնակչությունը պատանդ մնան մի փոքր խումբ մարդկանց անձնական հաշիվներին, անձնական թշնամությանը, կուլիսային պայմանավորվածություններին, դրանց խախտումներին, ինչու՞ պիտի մենք մասնակցենք այս էժան թատրոնին ու դեռ այսքան բարձր գին վճարենք տոմսի համար։

Այսօր առաջացել է խնդիր՝ այս ամենից տարանջատվելու։ Հանրային դեմքերը, որոնք գտնվում են իշխանությունից դուրս, պիտի ձևակերպեն այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առաջ, և որոնք որևէ կերպ չեն առնչվում ԱԺ ֆասադային պրոցեսներին։ Գտնել ասելիքի և օրակարգի ընդհանրություններ. սա կոնկրետ լուծում պահանջող խնդիր է։ Կա ռիսկ, որ մենք բոլորս բաց ենք թողնում ետնաբեմում շարունակվող վտանգավոր գործընթացները։

Միաժամանակ, քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերից պահանջվում են կոնկրետ քայլեր՝ տարանջատվելու այս ամենից։ Խոսեք, արտահայտվեք, ցույց տվեք ձեր անհամաձայնությունը, հանդես եկեք որպես ինքնուրույն գործիչներ։ Կոտրեք լռության ու միատարրության պատը։ Հրաժարական տվեք, եթե դա է միակ լուծումը։ Գտեք ձևը՝ տարանջատվելու, որպեսզի վաղը չկիսեք պատասխանատվությունն այն վտանգավոր զարգացումների համար, որոնք այսօր ձեր լուռ համաձայնությամբ են հնարավոր դառնում։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan