Կրակոցներ՝ Արարատի մարզում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կարողացել է հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել է հարվածել դռանը և դուռը փակվել է: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել են նաև Վեդի քաղաքի բնակիչներ, 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: