Մարսից կարող են վարակներ ներթափանցել Երկիր
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Հոբարդը կարծում է, որ Մարս մոլորակից հնարավոր է նոր տեսակի վարակների ներթափանցումը Երկիր մոլորակ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Գիտնականը նշել է, որ անհրաժեշտ է մշակել որոշակի ծրագիր, որը կկանխի մեկ այլ մոլորակի վիրուսները հողից, տիեզերանավերից, ինչպես նաև տիեզերագնացներից Երկիր հասնելու վտանգը:
«Բոլոր համակարգերը պետք է ենթարկվեն քիմիական մաքրման, ինչպես նաև ջերմային մանրէազերծման: Փորձանմուշների հետ պետք է վարվել այնպես, կարծես դրանք Էբոլա վիրուսով վարակված լինեն»,- ասել է Հոբարդը:
Միևնույն ժամանակ, պրոֆեսորը քիչ հավանական է համարել վարակների ներթափանցումը Մարս մոլորակից բերված քարերի միջոցով: Հայտնի է, որ 2035 թվականին NASA-ն պլանավորում է մարդկանց մի խմբի ուղարկել Մարս: