Իմքայլականները Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ համարում են բարդ եւ շարունակական գործընթաց
Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ բարդ եւ շարունակական գործընթաց է եւ համառ ջանքեր է պահանջում։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2019թ․ ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների ակտիվ կապերը եւ երկու հայկական պետությունների քաղաքական ղեկավարների ակտիվ քննարկումները, եւ այն, որ վարչապետը դիմել է Արցախում համապետական ընտրությունների մասնակիցներին՝ կոչ անելով իրենց դիրքորոշումներն արտահայտել քննարկվող լուծումների վերաբերյալ, ցույց է տալիս այն ներառականությունը, որը կարեւոր միջոց է, որպեսզի ցույց տանք, որ առանց բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադառնալու անհնարին է դրանց առարկայական անցկացումը։