Դանակահարություն Երևանի «Զատիկ» կենտրոնում․ 17-ամյա պատանին վերակենդանացման բաժնում է
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Դանակահարություն՝ Երևանի «Զատիկ» կենտրոնում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը նշված կենտրոնի սան, 17-ամյա Վ. Դ.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շնչառական սարքավորումների տակ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ Վ. Դ.-ին նշված կենտրոնում դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ, 19-ամյա Կարեն Առաքելյանը։ Բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը: