Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Մուշում ծնված Տիգրանը պատմում է այսօր Մուշում եւ Սասունում ապրող հայերի մասին

Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանությունից հետո ապրել շարունակած արաբախոս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած յուրահատուկ դիմադրությունը 1915-ից մինչ այսօր։

Մասնատված ամբողջություն

Տիգրան, 29 տարեկան, Մուշ

Ծնվել եմ 1990 թվականին Մուշում: Հայրս իմ անունը Տիգրան է դրել՝ հայ արքայի անունով, իսկ մեծ եղբորս՝ Ըսրո։ Դա էլ հայ ֆիդայու անուն է։ Բայց պաշտոնական փաստաթղթերում, իհարկե, այդ անուններով չենք գրանցված:

Մերոնք Սասունի Քաղքիկ գյուղից են եղել, ցեղասպանությունից հետո էլ շարունակել են այնտեղ ապրել երկար ժամանակ: Մեր ընտանիքը 1915-ին կարողացավ խուսափել շատ մեծ կորուստներից, քանի որ մերոնք քանակապես շատ էին ու Սասունում լուրջ դիրք ունեին։ Տարածքի քուրդ աղաները չփորձեցին անգամ հարձակվել կամ կողոպտել։ Դե՛, Սասունի պես տեղերում բոլորը գիտեն դիմացինի ուժը։ Իհարկե, հոգեբանական ճնշում ամեն կերպ փորձել են գործադրել, մանավանդ, երբ հայերի մեծ մասը կամ սպանվեց, կամ գաղթեց, ու սկսեցինք որպես հայ մեկուսանալ։

Մերոնց պատմածի համաձայն՝ 1920-ականներին թուրք զինվորները գալիս, հավաքագրում էին մնացած հայ տղամարդկանց, այսինքն՝ սա ցեղասպանությունից հետո է լինում։ Մերոնց մուսուլման դառնալու գլխավոր պատճառը դա էր։ Մերոնց աքսորում էին Սղերդ։ Պապիս հոր երկու ավագ եղբայրներին հենց այդ ժամանակ կորցրեց մեր ընտանիքը։ 1937-ի ապստամբության ժամանակ էլ պապիկիս հորեղբայրներից մեկին աքսորում են Թուրքիայի արեւմուտք։ Ոչ ոք չգիտի, թե ուր են ուղարկել։ Այդպես էլ հետ չեկավ։

1970-ականներին մերոնք եկել են Մուշ։ Դրա պատճառները շատ էին՝ սկսած տնտեսական ու սոցիալականից մինչեւ ազգային ու կրոնական։ Եթե դու հայ կրոնափոխ ես, երբեք հանգիստ չունես։ Մերոնք միշտ պատմում էին, որ Սասունում անընդհատ կռիվ էին անում հարեւան քրդերի հետ։ Այնտեղ ամեն ինչ այլ է. քրդերեն ասում են` «Սասոն բե կանոն», այսինքն՝ այնտեղ ոչ ոք օրենք ու կանոն չի ճանաչում։ Շատ հարցերում էին փորձում ճնշել՝ ոչխար ու այծ գողանալ, խոսք գցել, աղջիկ փախցնելու պարբերական փորձեր անել։ Հատկապես Սասունում մնացած հայ աղջիկների մասին շատ-շատ ցավոտ պատմություններ կան, անտանելի բաներ։ Մեզ հետ էլ է եղել, պապիկիս փոքր հորեղբայրը մահանում է, երիտասարդ կնոջը մի քանի անգամ փորձում են առեւանգել, բայց չեն կարողանում, մերոնք չեն թողնում։ Դա էլ էր մերոնց իսլամանալու պատճառների շարքում։ Փաստաթղթերում «իսլամ» նշելուց հետո շեյխը ձեւականորեն ամուսնացնում է պապիկիս հորն այդ կնոջ հետ, բոլորը սկսում են կարծել, թե նրա կանանցից մեկն է, այդպես փրկում է հարսին ու պաշտպանում ընտանիքի պատիվը։

Մայրենիս արաբերենն էր…

Իհարկե, մերոնց կրոնափոխությունը զուտ թղթի վրա էր։ Տեղն եկած ժամանակ պապիկս բոլորի դեմքերին ասում էր ամեն ինչ էլ։ Օրինակ՝ ես մոտ 8 տարեկանում եմ հասկացել, որ հայ ենք։ Դե, ոչ թե նոր եմ իմացել այդ ժամանակ, այլ պարզապես տանը անընդհատ լսածս պատմությունները ուղեղիս մի անկյունում սկսեցի իրար վրա դասավորել, ստանալ հստակ պատկերը։ Սկսեցի հասկանալ։ Հորեղբորս հետ միասին գնում էինք Մշո Առաքելոց, մոմ էինք վառում, բարձր տեղում է, լեռների մեջ։

Մշո Առաքելոց վանքը 

Լուսանկարը` Սասուն Դանիելյանի

Տանը միշտ խոսվել են այս թեմաները, երբեք էլ չեն ասել, թե՝ վա՛յ, չգնաք, դրսում պատմեք հանկարծ։ Մուշում լինի, թե Ստամբուլում՝ իմ թուրք, քուրդ, արաբ ընկերները միշտ իմացել են, որ հայ եմ։ Պապիկս մի քիչ հայերեն խոսում էր։ Հիշում եմ, երբ դասից տուն էի գալիս, Սասունի բարբառով ասում էր․ «Բարով էկար, հաց կուտի՞ս»։ Ես էլ ասում էի՝ չըմ ուտի։ Չգիտեմ, թե որքանով եմ ճիշտ ասում բառերը, բայց շատ սիրուն բան էր պապիս հետ մեր այս փոքրիկ հայերեն երկխոսությունը։

Թուրքերենին առաջին անգամ Ստամբուլում ծանոթացա, կարծեմ 6 տարեկան էի, հորս հետ գնացինք Ստամբուլ, շուրջս բոլորը թուրքերեն են խոսում, ասում եմ՝ «Ալլա’հ, Ալլա’հ, այս ի՞նչ լեզու է»։ Իմ մայրենին արաբերենն էր…

Կարծես մարմնիդ մի մասը կորցրած ու հետո վիրահատության միջոցով կրկին հետ ստացած լինես

Սասունի մի ուրիշ գյուղում ազգականներ ենք ունեցել, որոնք ցեղասպանության ժամանակ ստիպված են եղել գաղթել Հայաստան, կարծում եմ հնարավորություն էլ չեն ունեցել մեզ լուր տալու:

Մեր հայաստանաբնակ ազգականների մասին մերոնք իմանում են 1980-ականներին: Պապիկիս հորեղբոր տղաներից Մեհմեդը պարբերաբար Դիարբեքիր էր գնում, այնտեղ հայ քահանաներ կային, Հայաստան գնում, գալիս էին։ Այդպես Մեհմեդն ասում է, որ էսպես-էսպես, որ գնաք՝ հարցրեք այս ինչ մարդկանց մասին, անուններ է տալիս։ Այդպես Դիարբեքիրից մի քահանա է գտել մեր ազգականներին Հայաստանում։ Հետո, երբ իմացանք, որ ողջ են, առաջինը հենց Մեհմեդը գնաց Հայաստան։ Նա լավ էր հայերեն խոսում, գնաց, ծանոթացավ բոլորի հետ, իրար պատմեցին բոլորի գլխով անցածը։ Հետո արդեն 2000-ականների սկզբին հայրս էլ գնաց Հայաստան, հիմա շատ չի կարողանում իր ուզածի չափ ճամփորդել, քանի որ պետական աշխատող է։

Մեր ազգականներն էլ են եկել Թուրքիա մեզ տեսնելու։ Առաջին անգամ, երբ տեսա նրանց, կարծեմ 6-7 տարեկան էի։ Մեծերն էին եկել, ես էլ երեխա էի, այսինքն՝ այն ժամանակ նրանք ինձ համար մեր տուն եկող սովորական հյուրերից ոչնչով տարբեր չէին։ Բայց երբ անցյալ տարի ես եկա Հայաստան, մեծից փոքր՝ բոլորին տեսա… Չեմ կարող բացատրել՝ ինչով լցվեց ներսս։ Մի քիչ դժվար է նկարագրել այդ զգացումը։ Ճիշտն ասած՝ ինձ մի կերպ զսպեցի, որ չարտասվեմ հատկապես իմ հասակակիցների հետ խոսելիս։ Կարծես մարմնիդ մի մասը կորցրած ու հետո վիրահատության միջոցով կրկին հետ ստացած լինես։ Հետաքրքիր է, որ չնայած նույն լեզվով չենք խոսում, բայց շփման մեջ բացարձակ ոչ մի դժվարություն չենք ունեցել։

Սկզբում, երբ համացանցով նրանց հետ կապ հաստատեցի, մի քիչ քաշվում էի, մտածում էի՝ կարող է սխալ հասկանան ինձ կամ չկարողանամ մտքերս ճիշտ արտահայտեմ լեզվական խոչընդոտի պատճառով եւ այլն։ Հետո ինքս ինձ ասացի՝ ոչինչ, ես իմ մասին կպատմեմ որքան կարող եմ, երեւի կհասկանան։ Այդպես էլ եղավ։

Հայաստան մեկ անգամ եմ եկել: Այստեղ ոտք դնելով՝ երկու բան զգացի։ Առաջին բանը, որ մտածեցի, սա էր՝ ես պետք է անընդհատ նորից գամ այստեղ։ Երկրորդը՝ այստեղի մարդիկ եւ Հայաստանը մեզ հետ մեկ ամբողջություն են։ Ե՛վ Թուրքիայի, եւ՛ Հայաստանի մարդիկ վաղ, թե ուշ պետք է հասկանան դա։ Մարդիկ ինձ Հայաստանում չեն ասում ես արագածոտնեցի եմ, ասում են՝ ես սասունցի եմ, մշեցի եմ, վանեցի եմ, բայազետցի եմ։ Մարդկանց սիրտը դեռ այնտեղով ու այնտեղի համար է զարկում։ Ես դա շատ հստակ զգացի Հայաստանում ու ինքս ինձ ասացի, որ եթե կյանքում ինչ-որ մի նպատակի պետք է ծառայեմ, հենց դրան թող ծառայեմ։ Այսինքն, որ այդ մեկ ամբողջությունը նորից միավորվի։

Երբ ես առաջին անգամ Սասուն գնացի, մարդիկ, անտառահատված սարերը, ամեն ինչը ինձ շատ ցավեցրեց։ Բայց Հայաստանն էլ ներսս շատ վառեց՝ Սասունում ապրածիս պես։ Մի ճնշող զգացում ունեցա, որ մարդիկ Հայաստանում ապրում են դժվար կյանք, որին արժանի չեն։ Բայց միակ միտքը, որ անընդհատ գլխումս էր, այն էր, որ ես նորից ու անընդհատ պետք է գամ այստեղ, շատ ավելի հաճախ եմ ուզում գնալ-գալ Հայաստան։

Գրի առավ Սոֆիա Հակոբյանը

***

Ազգային ինքնագիտակցությունը

Թուրքիայի իսլամացված հայերի շրջանում Սասունի արաբախոս հայերին կարելի է առանձնացնել որպես ամենաբարձր ազգային ինքնագիտակցություն ունեցող խմբերից մեկը։ Այս շրջանում հայերը մեծ մասամբ տեղյակ են իրենց ծագումից, ավելին՝ սովորաբար չեն թաքցնում այն։

Կարեւոր է արձանագրել, որ Սասունի արաբախոս հայերին որպես «արաբ» դիտարկում են միայն Սասունից դուրս։ Թուրքիայի մեծ քաղաքներում, որտեղ ընդունված չէ հարցնել մարդկանց ծագումը, եւ հարցը կարող է պարզապես հնչել «որտեղացի ես» կամ «մայրենիդ որն է» ձեւակերպմամբ՝ սասունցի հայերը սովորաբար կարճ պատասխանում են՝ «արաբերեն» եւ նախընտրում անծանոթների հետ չքննարկել այլ մանրամասներ։ Մինչդեռ Սասունի ներսում հասարակությունը շատ հստակ զատում է իրար՝ նախ կրոնով, հետո ցեղախմբերով, լեզվով ու ազգությամբ։

Այս պատճառով է, որ Սասունի հայերին «արաբացած» կոչելը կարող է համարվել մի փոքր վիճելի։ Պատկերն առավել ճիշտ արտացոլած կլինենք, եթե կոչենք վերջիններիս արաբախոս, քանի որ միայն լեզուն է, որ այս հայերի բոլոր ենթախմբերը լիովին յուրացրել են՝ դարձնելով այն մայրենի։ Ի վերջո՝ կրոնափոխության դիմեց արաբախոս դարձած հայերի մի մասը միայն, իսկ մշակույթի վրա «արաբացումը» թեեւ ազդել է, սակայն կրկին մասամբ։ Եվ վերջապես, ընտանիքի, գյուղի ու ամբողջ Սասունի ներսում նրանք շարունակում են ընկալվել որպես հայ։


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի արխիվից

Նախ Սասունի բավականին փոքր գյուղական համայնքներում, որտեղ բոլորը իրար ճանաչում են՝ ինքնությունը թաքցնելը անիմաստ է եւ անհնարին։ Բացի այդ, փաստացի գտնվելով այս կամ այն արաբական ցեղախմբի տարածքում եւ նրանց անմիջական վերահսկողության տակ՝ այս հայերը հայտնի էին նաեւ մյուս գյուղերի աղաներին։ Նույնիսկ 20-րդ դարի ամբողջ ընթացքում ցեղային իշխանության ուժեղ ազդեցության տակ գտնվող Սասունում բոլորը գիտեն, թե ով «ում հայն է»՝ իրավունք չունենալով խառնվել նրանց ներքին հարցերին, ոտնձգություններ կատարել «ուրիշի հայի» հողատարածքների կամ կանանց նկատմամբ կամ խառնվել նրանց ներքին հակասություններին։

Մեկ այլ կարեւոր գործոն․ հայերը ապրում էին տվյալ ցեղախմբի ներսում, բայց արյունակցական կապ չունենալով նրանց հետ՝ երբեք այդ աշիրեթի մաս չեն համարվել, հետեւաբար՝ նրանց «այլ» լինելը դառնում էր ակնհայտ։

Սասունի հայերի դեպքում «ծպտյալ» բառը մասամբ տեղին է օգտագործել միայն այն ընտանիքների համար, որոնք ձեւականորեն են իսլամ ընդունել կամ որոշ ժամանակ ակնհայտ չեն ցուցադրել քրիստոնեական կենսակերպը եւ հաճախ Ստամբուլ տեղափոխվելուց հետո են մկրտվել։

Ցեղասպանությունից հետո ուծացման դեմ սասունցի հայերի դիմադրության կարեւոր դրսեւորումներից է ներհամայնական ամուսնությունների սկզբունքը՝ որպես ինքնապաշտպանության ու ինքնակազմակերպման կարեւոր միջոց ։

Ներհամայնական ամուսնությունների՝ մինչ օրս պահվող ավանդույթը կարող ենք համարել Թուրքիայի հայերի ուսումնասիրման համատեքստում սասունցիների ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը։ Բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջկան առեւանգել են քրդերը կամ արաբները՝ մնացած բոլոր դեպքերում արաբախոս հայերը կազմակերպել են միմիայն ներհամայնական ամուսնություններ։

Սրա շնորհիվ թե՛ իսլամացված, թե՛ քրիստոնյա սասունցիները հիմնականում կապված են ազգակցական կապերով եւ հաջողացնում են արագ մոբիլիզացվել որեւէ արտաքին վտանգի դեպքում։ Զարմանալի կերպով նրանք անուն առ անուն կարող են թվարկել շրջակա բոլոր գյուղերի ու անգամ գավառների հայերին ու նրանց ընտանիքների հստակ քանակը, եւ իհարկե՝ ամուսնանալու տարիքի աղջիկ կամ տղա ունենալ-չունենալը։ Գյուղերում սովորաբար 10 տարեկանից սկսած աղջիկներն արդեն հարսանցու էին համարվում. ընտանիքները նրանց փորձում էին հնարավորինս արագ հարս տալ մեկ այլ հայ ընտանիքի՝ ավելի հասուն տարիքում օտարազգիների կողմից աղջկա առեւանգումը կանխելու նպատակով։ Երբեմն հայերը ստիպված են եղել այրիացած հայ կնոջն ամուսնացնել մահացած ամուսնու եղբոր հետ՝ հարսին ընտանիքում պահելու, տոհմը շարունակելու ու օտարների հարձակումներից նրան պաշտպանելու համար։

Ի դեպ, կրոնափոխ հայերի պարագայում իրականացվել են նաեւ ազգականների միջեւ ամուսնություններ, ինչը թույլատրելի է իսլամի սկզբունքներով, սակայն հայտնի է, որ շատ կրոնափոխ հայեր հնարավորինս խուսափում են դրանից՝ շեշտելով, որ երեւույթը հայկական ավանդույթին դեմ է։

Այսօր, երբ երիտասարդների առաջ առավել բաց են կրթության ու զանազան ավելի լայն շփումների հնարավորությունները, ներհամայնական ամուսնություննեի կազմակերպումը բավականին բարդ խնդիր է։ Թեեւ այս հարցում հին ու նոր սերնդի միջեւ եղած որոշ հակասությունների, սասունցիների մեծ մասը դեռ հաջողացնում են մեծ մասամբ խուսափել խառն ամուսնություններից։

Պետք է նշենք, որ քրդական ու արաբական ցեղախմբերի մեջ կյանքը շարունակած սասունցիների միջեւ ակնհայտ տարբերություններ կան ազգային ինքնագիտակցության մակարդակի առումով․ քրդերի շրջանում մեծացած հայ որբերի ժառանգները կա՛մ շատ ծանր գնով են պահպանել հայությունն ու «ճերմակ ագռավի» պես լիովին մեկուսացել են հասարակության ներսում, կա՛մ քրդացվել, հարադրված դիմել խառն ամուսնությունների ու իսպառ կորցրել թե՛ լեզուն, թե՛ կրոնը։ Նույնիսկ ազգային ինքնությունը պահել հաջողածների շրջանում վախի մթնոլորտը ավելի ակնհայտ է, քան Սասունի արաբախոս հայերի շրջանում, որտեղ ավելի ազատ են խոսում ցեղասպանության ու այս կամ այն մարդու հայ լինելու մասին։

Մինչդեռ Սասունի արաբախոս հայերը Արեւմտյան Հայաստանում այն եզակի խմբերից են, որոնց հաջողվել է բավականին երկար ժամանակ պահպանել ազգային ու կրոնական առանձնահատկությունները։ Կենցաղում, չնայած մի շարք տարաձայնությունների ու ժամանակ առ ժամանակ հանդիպող կրոնական խտրականության, համեմատաբար ավելի մտերիմ ու բաց հարաբերություններ ունեն հարեւան արաբների հետ, կենցաղում նրանց տարբերությունները շատ սուր չեն ընդծվում։

Սոֆիա Հակոբյան

mediamax.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan