Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 460-ով Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես» Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ. Հովհաննես Քոչարյան
Հարցում

Караул устал

Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։ Մատրոս Ժելեզնյակովի պատմական ձևակերպումը, իր ողջ պարզությամբ, դառնում է տեսանելի ելք։

1. Այն, ինչ կատարվում էր Ազգային Ժողովում, ուղիղ հետևանքն էր վարչապետի լայվերի որակի և բովանդակության։ Բայց ծագում է բնական հարցը՝ ի՞նչ կապ ունենք մենք այդ ամենի հետ, ի՞նչ կապ ունի այդ ԱԺ-ն պետության հետ, Հայաստանի այսօրվա խնդիրների հետ, ի՞նչ կապ ունի այդ որակը՝ հասարակության 80 տոկոսի հետ։ Պետությունը կանգնած է սոցիալական կոլապսի առաջ, պետությանը միակողմանի զիջումներ են պարտադրում և սպառնում պատերազմով, ժողովուրդը հիվանդության և ապրելու անհնարինության խնդրի առաջ կանգնած, պառլամենտական կառավարման երկրում պառլամենտը սա է։ Այս իրականությունն է, որ Ժելեզնյակովի խոսքերը դարձնում են օրակարգային։

2. Նույն ժամերին առաջին քրիստոնեական ազգի և Նոր Հայաստանի 500 հպարտ քաղաքացիները ներխուժում են հիվանդանոց, կտրում երկու հոգու վիզը։ Թիվը մարզպետինն է, մենք հակված չենք դրան հավատալ, ավելի հավանական է, որ այդ թիվը նշելով՝ ուզում են ցույց տալ, որ այնքան մեծաքանակ են եղել, որ հնարավոր չի եղել դիմակայել։ Անկախ այդ թվից՝ այս դեպքն ուղիղ հետևանքն է վարչապետի սամասուդի կոչերի, երկու տարվա ագրեսիայի տոննաների, որով դեզինֆեկցվում էր քաղաքակիրթ միտքը։ 21-րդ դար՝ Հայաստան։ Երկրում մտցված արտակարգ դրության պայմաններում հնարավոր է դառնում Ռուանդայի քրոնիկա հիշեցնող նման իրականությունը։ Սա չափազանց վտանգավոր սցենարների ահազանգ է։ Կար ժամանակ, տարիներ առաջ, մեր բոլորի ընդհանուր «հին Հայաստանում» 500 հոգի մի կոչով հավաքվում էր մահապարտ դառնալու՝ ճակատի ամենաթեժ կետում։ Գավառի դեպքից հետո պետությունը ամենակոշտ քայլերը պետք է անի՝ պաշտոնանկություններ, ձերբակալություններ։ Երկրորդ կարծիք չի կարող լինի։ Բայց ականը այլ տեղ է՝ այն ագրեսիայի, այն թշնամանքի մեջ, որը սկսվում է լայվից ու թափվում հասարակություն։ Այդ ականը ամեն օր, ամեն քայլափոխի կարող է պայթել։

3. Երեկվա պատմության կերտողներից էր Comandante Մանեն։ Վստահաբար՝ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում չեն սովորեցրել, որ վարչապետի մամուլի խոսնակը կարող է մեղադրանքներ ներկայացնել, վճիռներ կայացնել, սպառնալ։ Վարչապետի խոսնակը դատախազ չէ, դատավոր չէ, հեղափոխական մաուզերիստ չէ։ Այնպես, ինչպես այդպիսին չպետք է լինի կառավարությունը, նրա ղեկավարը։ Քրեական մեղադրանքներ և լեզվակռիվ. սրանով է այսօր կառավարությունը ներկայանում հանրությանը։

4. Խոշոր ընկերության սեփականատերերը բացեիբաց հայտարարում են, որ իրենցից խլում են սեփականությունը։ Մեկ այլ խոշոր կոնցեռնի գլխավոր տնօրենին կալանավորում են։ Առաջիկայում հազարավոր փակված աշխատատեղերի, աշխատավարձերի չվճարումների դեպքում ո՞վ է պատասխան տալու։ Խոշոր բիզնեսի հետ այսօր երկխոսություն էր պետք՝ նոր ռեսուրսներ հայթայթելու, նոր ներդրումներ անելու, սոցիալական ծրագրեր խրախուսելու-պարտադրելու` ամենևին ո՛չ այն, ինչն այսօր արվում է։ Հիշեք պարզապես, որ կուլակաթափությունից հետո եղել է սով, գոլոդոմոր։ Նույն այդ երկու խոշոր բիզնես միավորներն այսօր ունեն կիսատ թողնված մի քանի խոշոր պրոյեկտներ՝ մեծ ծավալի բնակարանային շինարարություն, հյուրանոցներ, գործարաններ, որոնք մեր տնտեսությանը թթվածին կտային։ Պրոյեկտները կասեցված են, աշխատատեղերը՝ փակված, այդ թվում՝ պետության ուղիղ միջամտությամբ։ Դրանից հետո ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ կառավարությունը։

Հայաստանում սկսվում է ուրվագծվել բավականին ռեալ ռիսկերով իրականություն։ Դրանք ամենևին պատահականություններ չեն, դրանք հետևանքներ են։ Իշխանության միջի և ոչ իշխանական սոլիդ շրջանակներից պահանջվում է պահի, իրականության բացառիկ սթափ ընկալում, միասին լուծումներ գտնելու խելամտություն։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan