Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մի շարք այլ հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: