Թրամփը հայտնել է կորոնավիրուսի վրա արեւի ազդեցության մասին եւ վիճաբանել Washington Post-ի լրագրողի հետ
Այս թեմայով
- Սոցիալական ցանցերը հեռացրել են կորոնավիրուսի ենթադրյալ դեղի եւ դիմակներ չկրելու մասին Թրամփի գրառումը
- «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
- ԱՄՆ-ում փողոցային բողոքի ակցիաները COVID-19-ով վարակման դեպքերի աճի չեն հանգեցրել
- «Եթե հենց այս պահին դադարեցնենք մարդկանց թեստավորումը, որևէ հիվանդ չենք ունենա». Թրամփ
Երեկ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Washington Post պարբերականի լրագրող Ֆիլիպ Ռաքերի միջեւ անբարյացակամ վեճ է տեղի ունեցել, հայտնում է Fox News-ը:
Արեգակի եւ խոնավության հանդեպ կորոնավիրուսի խոցելիության հարցի քննարկման ժամանակ Ռաքերը նախագահին հարցրել է՝ արդյոք «վտանգավոր» է իր համար ենթադրել, որ մարդիկ փողոց դուրս գալով կարող են իրենց անվտանգության մեջ զգալ՝ միաժամանակ նշելով կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը այդպիսի կլիմայով վայրերում, ինչպես Ֆլորիդայում եւ Սինգապուրում:
Թրամփը պարբերականի ներկայացուցչին պատասխանել է հեգնական դիտարկմամբ:
«Ահա եւ մենք, ահա եւ մենք: Նոր խորագիր՝ «Թրամփը մարդկանց խնդրում է փողոց դուրս գալ. դա վտանգավոր է»: Դուք պատրա՞ստ եք: Հույս ունեմ, որ մարդիկ կվայելեն արեւը, եւ եթե այն ազդի, հոյակապ է»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաեւ մեկնաբանել է այն լուրերը, որ շոգը կարող է ոչնչացնել վիրուսը՝ բժիշկ Դեբորա Բիրքսին հարցնելով. կարող են լույսն ու շոգը բուժում համարվել՝ ընդգծելով, որ ինքը բժիշկ չէ, եւ դա կարող է ազդել կամ չի կարող:
Բիրքսը պատասխանել է, որ պացիենտի ջերմությունը նրան օգնում է վիրուսն ավելի լավ հաղթահարել՝ միաժամանակ անվստահություն հայտնելով շոգի եւ լույսի առումով:
Այս բացատրությունը, սակայն, Ռաքերին չի բավարարել:
«Բայց սըր, ձեր հանդեպ ամբողջ հարգանքով հանդեձ, Դուք նախագահն եք, իսկ ճեպազրույցի եկող մարդիկ ցանկանում են տեղեկություններ եւ հրահանգներ ստանալ, եւ նրանք ցանկանում են իմանալ ինչ անել: Նրանք ասեկոսեներ չեն փնտրում»,- պատասխանել է Ռաքերը:
Թրամփը լրագրողին խիստ է պատասխանել:
«Լսեք, Ֆիլ, ես նախագահն եմ, իսկ Դուք ֆեյքային լուրեր: Իսկ գիտե՞ք, Ձեզ ինչ կասեմ: Ես դա շատ գեղեցիկ կասեմ: Ես Ձեզ լավ եմ ճանաչում: Ես Ձեզ լավ եմ ճանաչում, որովհետեւ ճանաչում եմ այս տղային, տեսել եմ, թե ինչ է գրում: Նա լիակատար խաբեբա է: Դե ինչ, դուք պատրա՞ստ եք: Սա ընդամենը մի փայլուն լաբորատորիայի ենթադրություն է, որը կատարել է շատ ու շատ խելացի մարդ: Նա խոսում է արեւի, շոգի մասին: Եվ դուք տեսնում եք թվերը: Ահա եւ վերջ: Ահա եւ վերջ իմ մոտ եղածին: Ես այստեղ եմ ուղղակի տաղանդին ներկայացնելու համար: Ես այստեղ եմ գաղափարներ ներկայացնելու համար, որովհետեւ մենք գաղափարներ ենք ուզում՝ դրանից ազատվելու համար»,- ամփոփել է Դոնալդ Թրամփը: