Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 460-ով Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես» Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ. Հովհաննես Քոչարյան ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ. խորհրդականներ են ուզում ունենալ ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին․ Ամիրան Գամկրելիձե Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է Տեսնես «տերն» ինչո՞ւ է հիստերիայի մեջ ընկել. Վարոսյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. նրանցից մեկը Լենա Նազարյանն է Վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը
Հարցում

Արմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ

Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է, մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում։ Մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա “կես-միջոց” է լինելու՝ մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք “սեփական հյութի մեջ” եփվելուն։ Ինչու՞ եմ ես այս մասին խոսում։ Տեսեք. մարդկանց մի զգալի քանակություն չի կարողացել դուրս գալ երկրից՝ սեզոնային աշխատանքի, հատկապես՝ Ռուսաստան, և, ամենայն հավանականությամբ, այս տարի այդ հարցը դժվար թե կարգավորվի։

Գլոբալ մակարդակով կարանտինից դուրս գալը կարող է այնքան ձգվել, որ զբոսաշրջային հոսքերը մեզ մոտ կարողանան վերականգնվել հաջորդ գարնանը միայն, իսկ դա նշանակում է հյուրանոցների թերհագեցում, ծառայությունների ոլորտի փոքր ծավալ՝ հանրային սննդի և զբոսաշրջային ծառայությունների։ Ռուսաստանից տրանսֆերտների հավանական կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումը և աշխատավարձերի հնարավոր իջեցումը՝ տնտեսության տարբեր հատվածներում, բնակչության մոտ պահանջարկի ընդհանուր անկում կգրանցեն։ 

Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ նմանատիպ ռիսկերի չեզոքացման և տնտեսական հարաբերություննների ակտիվացման համար։

1. Հնարավորինս շատ փող ներարկել տնտեսություն՝ ուղիղ կերպով ֆինանսավորելով բնակչությանը։ Ի՞նչ է սա նշանակում.
- երկրի տարբեր համայնքներում հասարակական աշխատանքների մեծ ծրագրերի նախապատրաստում և իրականացում՝ հատկապես այն վայրերում, որտեղից մեծ քանակությամբ մարդիկ չեն կարողացել դուրս գալ սեզոնային աշխատանքի։ 2010-2012 թվականներին՝ տնտեսական մեծ անկման շրջանում, մեր տնտեսության մեջ նախաձեռնվեցին այսպես կոչված “Հրատապ ծրագրերը”, որոնցով 40 միլիարդ դրամ ծախսվեց ակտուալ և կարևոր խնդիրների լուծման վրա։ Նման ծրագրերը կարող են ուղղված լինել համայնքների բարեկարգմանը, կուտակված օպերատիվ հարցերի լուծմանը (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների նորոգում, ոռոգման համակարգերի բարելավում, համայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգում և այլն)։ Դրանք կլուծեն բնակչության զբաղվածության հարցը, կապահովեն եկամուտ։

- Զբաղվածության ապահովման մեկ այլ պոտենցիալ ուղղություն կարող է և պետք է լինեն Կառավարության կողմից նախաձեռնվող կապիտալ շինարարության ծրագրերը՝ ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դպրոցների և հիվանդանոցների հիմնանորոգում, ոռոգման համակարգերի վերակառուցում. նման նախագծերի մասին ես վերջերս գրել եմ մանրամասն։ Դրանց մի մասը պետք էր սկսել դեռևս երեկ, բայց իշխանությունը, ցավոք, կենտրոնացած է ամենևին ոչ կոնստրուկտիվ գաղափարների վրա։ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին նման աշխատանքների շնորհիվ կառուցվել են հազարավոր կմ նոր ճանապարհներ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ և այլն։ Հեռու չգնանք. ուզում եմ հիշեցնել Հայաստանի կառավարության մի նախաձեռնության մասին. 2008-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում կառավարությունը, հասկանալով ձմռան ամիսներին կապիտալ աշխատանքների կազմակերպման ողջ բարդությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնեց երկրի բոլոր հիմնական ոռոգման ջրանցքների կապիտալ նորոգում։ Ջրատարները ամռան և աշնան ամիսներին իրականացնում են իրենց հիմնական գործառույթը, և դրանց հիմնանորոգումը հնարավոր չէր։ Մյուս կողմից՝ ձմռան փուլում դա հնարավորություն տվեց զգալի գումարներ ներարկել երկրի տնտեսության մեջ։ Համաշխարահային Բանկի կողմից այս ծրագիրն այդ ժամանակ համարվեց աշխարհում լավագույններից մեկը։ Բացի այդ, 2009 թվականին իշխանությունները գնացին աղետի գոտում բնակարանաշինության մեծ ծրագրի իրականացմանը՝ մոտ 300 միլիոն դոլարի չափով։ Հազարավոր մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ հարյուրավոր ընտանիքներ՝ նոր բնակարաններով։ Այսօրվա կառավարիչները պետք է սկսեն որսալ այդ կարևոր տրամաբանությունը. հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին, բայց միաժամանակ նաև՝ լուծեն հեռանկարային խնդիրներ։ Կարելի է, գուցե, թերություններ փնտրել իրականացված ծրագրերում, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում դրանց ծավալները, օպերատիվությունը և ռացիոնալությունը։

- Անհրաժեշտ է խթանել ներքին տուրիզմը, Արցախը՝ ներառյալ։ Քանի դեռ չի կարգավորվել օտարերկրյա զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, մենք պետք է ներքին ռեսուրսներով օժանդակենք մեր զբոսաշրջային հատվածին։ Օրինակ՝ կարող ենք առաջարկել հանգստի նոր փաթեթներ պետական ծառայողների, բուժաշխատողների, կրթական համակարգի, զինվորականության համար, և այդ փաթեթները պետք է սուբսիդավորվեն պետության կողմից։ Նման փաթեթների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների կողմից, և հիմա կարելի էա թե՛ դրանց ծավալները մեծացնել, թե՛ դարձնել ավելի գրավիչ։ Պետք է հստակ պայմաններ դնել այդ փաթեթների աշխարհագրության վերաբերյալ, որպեսզի բոլոր մարզերը կարողանան հավասարաչափ օգտվել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ՝ մարզերից դեպի Երևան, որպեսզի երևանյան հյուրանոցները ևս ստանան որոշակի հագեցվածություն։ Այս գաղափարը հիմնավորվում է նաև նրանով, որ այս տարի շատ փոքր է լինելու Հայաստանից արտագնա տուրիզմի ծավալը։ Ամենայն հավանականությամբ՝ փակ են լինելու միջերկրածովյան ուղղությունները, թուրքական ծովափերը և հիմնական վրացական ափը։ Գրագետ և օպերատիվ կառավարման դեպքում սա բացառիկ հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ երկրով մեկ ընտանեկան և փոքր տուրիզմի ցանցի խթանման և զարգացման համար։ Բացի այդ, դա եզակի հնարավորություն է շատ տեղացիների համար՝ նորովի հայտնագործելու իրենց սեփական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։ Սրանով պետք է սկսել զբաղվել հենց այսօրվանից։

- Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ այս շրջանում որոշել են ֆինանսական աջակցություն տրամադրել միանգամից ողջ բնակչությանը։ Շատերին սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ այդ օգնությունից տեսականորեն կարող են օգտվել նաև ապահով ընտանիքները, բայց այս մոտեցումն իրականում երկու կարևոր տեսանկյուն է ապահովում. ստեղծում է մթնոլորտ՝ հիմնված բարոյականության և պետական շահի գիտակցման կարևորության վրա, երբ կարիք չունեցողները հրաժարվում են այդ օգնությունից, իսկ մյուս կողմից՝ չի ստեղծվում այն վիճակը, երբ օգնությունը պարզապես չի հասնում իսկապես դրա կարիքն ունեցողին, ինչի խնդիրը մենք այսօր ունենք։ Հրաժարվողների ցուցակը, ի դեպ, կարելի է բաց հանրային ռեսուրս դարձնել։

2. Ինչպես մեծացնել գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում

Ակնհայտ է, որ խոշոր սոցիալական լարվածություն է ձևավորվելու մարզերում, որտեղ հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Հետևաբար՝ այստեղ պետք գտնվեն խելամիտ լուծումներ, որոնք կարող են լինել ոչ ստանդարտ, նույնիսկ՝ ժամանակավոր, բայց որոնց էֆեկտը մեծ կլինի։ Օրինակ՝ հայտնի է, որ մեծ ծավալի գյուղնշանակության հողեր երկրում չեն մշակվում, չեն օգտագործվում այն պատճառով, որ չկան դրանց սեփականատերերը։ Պետք է գտնել մեխանիզմ, որի շնորհիվ այսօր այդ գյուղական համայնքներում ապրող մարդիկ կկարողանան այդ հողերի հաշվին օգուտ ստանալ և պետությանն ապահովել մթերքով։ Օրինակ՝ կարելի է ընդունել օրենք՝ նման հողատարածքները ժամանակավորապես, անհատույց կերպով համայնքին հատկացնելու մասին, համայնքն էլ իր հերթին այն կփոխանցի գյուղացիներին՝ օգտագործման համար։ Նման պարագայում կարելի է սահմանել հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ վայրում մշակել կոնկրետ մշակաբույսեր։ Հողը կշարունակի մնալ տիրոջ սեփականությունը, բայց կսկսի օգուտ բերել պետությանը։ Պետությունն անգամ կարող է վարձակալության սիմվոլիկ գումար փոխանցել նոմինալ սեփականատիրոջը։ Կրկնեմ՝ սա այս պահին միայն գաղափար է, որը կարիք ունի մանրակրկիտ մշակման։

Այս համատեքստում պետությունը կարող է մշակել նաև ֆերմերներից գյուղմթերքի պետական գնումների ծրագիր, օրինակ՝ պետական պահուստի համար։ Աշնան կողմ նախապատրաստել հստակ առաջարկներ՝ ֆերմերային տնտեսությունների ուղիղ սուբսիդավորման համար, հիմնականում՝ առավել բարդ տարածաշրջաններում՝ սերմնացուի, վառելիքի, պարարտանյութի մասով։ Պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով մարդկանց ներառել գյուղատնտեսական աշխատանքներում։ Մեկ այլ կարևոր դիտանկյուն. գյուղատնտեսությունը Հայաստանում ոչ ամենուր է եկամտաբեր, բայց այսօր այն օբյեկտիվորեն, բազմաթիվ ընտանիքների համար, հանդիսանում է եկամտի միակ աղբյուրը, և պետությունը սա պետք է հաշվի առնի իր քայլերում։

Այս բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն երկու ռազմավարական խնդրի լուծմանը. նախ՝ ապահովել աշխատանքով՝ լուծելով հարյուր-հազարավոր մարդկանց ապրուստի խնդիրը, և երկրորդ՝ երկիրն առավելագույնս ապահովել գյուղմթերքով՝ թուլացնելով ներմուծվող պարենից կախվածությունը։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերը գուցեև կարող են թեթևացնել գյուղացու ֆինանսական բեռը, սակայն որևէ կերպ չեն խթանում գյուղմթերքի արտադրության ընդլայնումը։ Այստեղ արժե մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի զգուշացումը՝ անհապաղ ընդունել սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ՝ խուսափելու համար զանգվածային սովից։ Սա զգուշացում է նաև մեզ։

3. Բնակչության զբաղվածության տեսանկյունից տնտեսության ո՞ր ճյուղերի վրա է պետք դարձնել առավելագույն ուշադրությունը

- Թեթև արդյունաբերություն, առավելագույնս ընդլայնել տեքստիլի, կարի արտադրությունը։ Հասկանալ, թե ինչպես արագ և ռացիոնալ ձևով կոշիկի արտադրությունը Հայաստանում դարձնել առաջատարներից մեկը։ Մենք ժամանակին լավ դպրոց ենք ունեցել, իսկ վերջին տարիներին այդ ոլորտում եղել են դրական տեղաշարժեր, բայց կառավարությունը պետք է այսօր սկսի ինտենսիվ խթանել ոլորտի զարգացումը։

- Ոսկերչություն, ադամանդի վերամշակում։ Այս ճյուղը ժամանակին մեծ տեմպ էր հավաքել, հետո աստիճանաբար կորցրեց գրավչությունը։ Այն կարող է կարճ փուլում ապահովել մեծ թվով աշխատատեղեր։ Պետք է արագ պայմանավորվել հումքի մատակարարների հետ, այստեղ հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը, վերականգնել հին կապերը և աշխատանքի խողովակները։ Կազմել պետական ծրագիր՝ մասնագետների վերապատրաստման համար։ Համաճարակով պայմանավորված՝ այս ոլորտում աշխարհով մեկ ճգնաժամ է, բայց այն միանշանակ վերականգնվելու է, և պետք է պատրաստ լինել այդ վերականգնմանը։
- Ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ․ սա շատ կարևոր է երիտասարդ մասնագետների համար

4. Երբ իմ նախորդ հոդվածում ես վկայակոչում էի Հարավային Կորեայի հաջողված օրինակը, ոմանք կենտրոնացան այդ ահռելի հաջողված փորձի միայն մեկ դրույթի վրա՝ ընտանեկան բիզնես-կոնգլոմերատների։ Ուզում եմ ճշգրտում մտցնել. Կորեայում տնտեսության աճն ու հաջողությունները ձեռք են բերվել մարդկանց շնորհիվ։ Ահռելի ջանքեր և ռեսուրսներ են ներդրվել մարդկային ներուժի զարգացման համար, այդ թվում՝ կրթական և առողջապահական համակարգերի միջոցով, որպեսզի այդ հետամնաց, ագրարային երկիրը վերածվի զարգացած ինդուստրիալ պետության։ Այս առումով ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ պնդել եմ. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն կրթության և առողջապահության ոլորտներում։ Բայց դրա համար անհրաժեշտ է որակյալ թիմ՝ ընդունակ՝ գաղափարներ գեներացնելու, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ կլինեն ծրագրերի իրականացումն ապահովել և, վերջապես, պետք է կարողանալ ներգրավել ճիշտ գործընկերների։ Առկա “նորհայաստանյան” մթնոլորտում կարող է միտումնավոր կերպով անտեսվել փաստը, որ այսօրվա երիտասարդության նախընտրած կրթական կենտրոնները՝ Ամերիկյան Համալսարան, Թումո, Սլավոնական Համալսարան, Ֆրանսիական Համալսարան, Եվրոպական միջազգային Ակադեմիա, Դիլիջանի միջազգային դպրոց, Այբ, Քվանտ և այլք, իրականություն են դարձել մեր պատմության նախորդ, այսօր հանրության մի մասի կողմից հակասական ընկալվող պատմական ժամանակներում։


5. Սահմանափակումներ մտցնել գործունեության որոշ տեսակների վրա, որոնք չեն խթանում ընդհանուր աշխատունակությունը և այլասերում են աշխատանքային ու մարդկային առողջ մթնոլորտը։ Այդպիսիք են, օրինակ, օնլայն ազարտային խաղերն ու տոտալիզատորները՝ հաշվի առնելով, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, մեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող խաղադրույքների քանակով առաջատարների մեջ է ողջ աշխարհում։ Այդ գումարները պետք է մնան ընտանիքում և ներքին սպառողական պահանջարկը խթանեն։ Անհանգստացնում են ալկոհոլի օգագործման՝ աճող ցուցանիշները։ Միջազգային հետազոտությունները վկայում են Հայաստանում ագրեսիվության գործակցի՝ խիստ բարձր լինելու մասին (Գելլափ, 2019): Ի՞նչ եք կարծում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջերս խրախուսված արշավը նպաստո՞ւմ է երկրում հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։ Ամեն ինչ մի կողմ, բայց տարրական գիտակցում էր պետք այն բանի, որ դա ազդում է հասարակ հավատացյալ մարդկանց զգացմունքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որոնք շատ ավելի շատ են, քան՝ չարախոսներն ու քննադատները։ Այս ամենը տնտեսական զարգացման և կայունության համար ստեղծում է բացասական նախապայմաններ՝ որևէ կերպ չնպաստելով դրական սպասումների ձևավորմանը ոչ միայն բնակչության մոտ, այլև՝ արտաքին գործընկերների։

Հետևելով վերջին օրերին մեր հասարակության ներսում ծավալվող քննարկմանը՝ գալիս եմ եզրակացության, որ երկրում դեպրեսիվ տրամադրությունների աճի մասին նախորդ տարեվերջին արած իմ դիտարկումները, ցավոք, սկսում են արդարանալ (“К чему стремились, и что имеем”, Голос Армении 18 декабря 2019)։ Սա խիստ դեստրուկտիվ և ապակայունացնող, խիստ վտանգավոր գործընթաց է։

Քանի դեռ աշխարհը փակ է և երկրներն ինքնամեկուսացած են, և Հայաստանը բառիս բուն իմաստով՝ ցամաքով, օդով փակված է, մենք իրոք նման ենք նավի, որը չգիտե, թե երբ է հասնելու ցամաք։ Մենք պետք է ապրենք այդ մեծ նավի հոգեբանությամբ, երբ պարզապես պետք է արգելվեն արհեստական լարվածությունը, կոնֆլիկտայնությունը, բարիկադավորումը։ Մենք պետք է գրագետ կառավարենք նավի վրա ունեցած մեր սահմանափակ ռեսուրսները, իսկ այդ ռեսուրսների թվում է նաև մարդկային փոխօգնության, հանդուրժողական պահվածքի և դրական սպասումների պոտենցիալը, որի կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում երբեք չարժե թերագնահատել։ Սա առաջին հերթին պետք է հասկանա և այդ տրամաբանությամբ շարժվի իշխանությունը, որովհետև կառավարման ղեկը և հետևանքների պատասխանատվությունն իրենն են։

Ամփոփելով. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջարկներ, մեկնաբանություններ և անգամ առարկություններ են հայտնել վերջին շրջանում իմ կողմից հրապարակվող հոդվածների շուրջ։ Սա նշանակում է, որ անգամ այսօրվա Հայաստանի հակասական մթնոլորտում հնարավոր է ունենալ հետաքրքիր և բովանդակային քննարկում։ Ենթադրում եմ, որ դրա պատճառն առաջին հերթին թեմաներն են, որոնք հուզում են բոլորին, և առարկայական, գործընկերային խոսակցության բնույթը, որը շարունակելու եմ իմ հաջորդ հրապարակումներում։
Ինձ ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես այս առաջարկները հրապարակայնացնում։

Պատասխանում եմ հստակ՝ որովհետև ես կարող եմ տարանջատել պետության շահը ցանկացած իշխանության շահից․ վերջինս միշտ ժամանակավոր է։ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք տիրապետում են երկրի ռազմավարական խնդիրներին և պատկերացնում են դրանց հնարավոր լուծումները։ Դուք գուցե զարմանաք, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց թե՛ մինչև համաճարակը, թե՛ առավել ևս համաճարակի փուլում խորհրդատվական աջակցության համար դիմում են այլ պետությունների կառավարություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։ Նրանք բոլորը, վստահ եմ, պատրաստ են առանց որևէ անձնական շահի ներգրավվել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու գործում։

Եվ վերջինը: Կորեական մոդելի օրինակը բերելուց հետո ոմանք զարգացրին մի տեսություն, թե ես գործարք եմ առաջարկում այսօրվա իշխանություններին։ Պարզունակ տեսություն է, և զարմանալի չէ, քանի որ գալիս է նրանցից, ովքեր միշտ իրենք են գործարք առաջարկել ուրիշներին: Եթե երկրի համար դժվար պահին օգնելու բնական ձգտումն այդքան դժվար է հասկանալ, ապա մենք գտնվում ենք պարզապես տարբեր հարթություններում։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, փոթորկեցին Հայաստանի հանրությանը։ Իմ վերջին հոդվածում ես խոսել եմ այն պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են տեղ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ցավոք, դրանք դառնում են ակնհայտ։ Ստիպված եմ արձանագրել, որ գործող իշխանությունների որոշ քայլեր ստեղծում են մի իրավիճակ, երբ նրանք ոչ միայն կորցնում են իրենց աջակիցներին երկրի ներսում, այլև վանում են ավանդական արտաքին դաշնակիցներին Հայաստանից։ Որպես սրա տրամաբանական և ցավալի հանգրվան՝ մենք կարող ենք մնալ մենակ՝ բոլոր ներքին և արտաքին մարտահրավերների առջև։

 

website by Sargssyan