ԵՄ-ում չեղարկել են ռոումինգի համար նախատեսված վճարը
Եվրամիությունում հունիսի 15-ից վերջնականապես չեղարկվել է ռոումինգի համար նախատեսված վճարը։ Հետայսու ԵՄ բնակիչները կվճարեն տեղական սակագնով, եթե որոշեն Եվրամիության մեկ այլ երկրում օգտվել հեռախոսակապից, SMS ծառայություններից կամ բջջային համացանցից, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։
Օպերատորները կարող են լրացուցիչ գումար գանձել միայն չարաշահելու դեպքում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը բջջային կապի պայմանագիր է կնքում մեկ այլ եվրոպական երկրում եւ ավելի էժան գնով, իսկ հետո տվյալ SIM քարտն օգտագործում է իր երկրում՝ գումար խնայելու նպատակով։