Էմիր Կուստուրիցան համերգ կտա Ղրիմում
Հուլիսի 23-ին սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի հետ կտա առաջին համերգը Ղրիմում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
«Աշխարհահռչակ խմբի շոուն կանցկացվի Յալթայում: Խմբի նոր ծրագիրը կրում է նույն անվանումը, ինչ ռեժիսորի՝ վերջին գրեթե 10 տարվա միակ խաղարկային ֆիլմը՝ «Հարդագողի ճանապարհով», որի գլխավոր դերերը խաղացել են Էմիր Կուստուրիցան և Մոնիկա Բելուչին», - ասվում է հայտարարությունում:
Հայտնի է, որ երաժիշտները Ղրիմում կկատարեն Կուստուրիցայի մի շարք սիրված ֆիլմերի երգերը: