Կոպենհագենում Ջրահարսին ներկով են պատել
Կոպենհագենում վանդալները կապույտ եւ սպիտակ ներկով են ներկել քաղաքի խորհրդանիշը՝ Ջրահարսի արձանը։ Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդում է տեղի ոստիկանական բաժանմունքը։
«Ազատ արձակեք Աբդուլլահին»,- մակագրել են հանցագործները։ Հայտնի չէ, թե ով է Աբդուլլահը։ Հանցագործության մեջ կասկածում են բարձրահասակ, բաց գույնի մազերով կնոջ։