Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00
Ռուսաստանում բժիշկների գրեթե 80 տոկոսը չի վստահում կորոնավիրուսից մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությանը Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ «Ուղղակի սարսափելի է». Ռուսաստանը մեկնաբանել է Մասկի՝ Մարսը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան. Բացառություն է արվել. Հյուպատոսություն ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը. Փոմփեո «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը «Պատմության երկրորդ կողմը». Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ. ԱՆ խոսնակ Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Եղանակը Հայաստանում Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել. Դավիթ Հարությունյան Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ընթացակարգը Պետք ա լուռ հետևե՞նք , թե ինչպես ա Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը. Մենուա Հարությունյան Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը Բանը բանից անցնում է Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին Համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է. Արման Թաթոյան Մասնագետները պարզել են՝ երբ կսպառվեն Ռուսաստանի նավթի և գազի բնական պաշարները Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագործում են ընդդիմության եւ լրագրողների հետապնդման համար «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Գիտնականներն ապացուցել են հպումների բուժիչ ուժը Բեյլը «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի Կարանտինը կյանքեր արժեցավ, ոչ թե փրկեց դրանք․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել 3 մարդու մետ Նեյմարի շքեղ կատակը որդու հետ Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվը 11-ով ավելացել է Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդով (Տեսանյութ) Հարյուր տարի առաջ բանակին արված նվիրատվության ստացական Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.am Տեսողական խաբկանք. համացանցի օգտատերերին զարմացրել է Հիմալայներով անցնող «գորգ-ինքնաթիռը» (Տեսանյութ) Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարից չուզելով աշխատում և պարգևավճար է ստանում Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով. Փաշինյան Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթահարի մեր ազգի ու երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները. Գարեգին Բ Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Ապաքինվել է ընդամենը 32-ը Երկնաքար է ընկել Հրազդանից դեպի Հանքավան հատվածում (տեսանյութ) Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը Տավուշում է Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. օդանավակայանում ռո՞ւմբ է տեղադրված Տանձուտի ու Այգեշատի դպրոցների սանհանգույցները սարսափելի վիճակում են. կառուցենք նորովի. Փաշինյանի գրառումը Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը Բուժումը կիսատ թողած դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ առողջապահության նախարարին Ալեն Սիմոնյանը Տիգրան Ուրիխանյանին դարձրեց ՀՀ վարչապետ (տեսանյութ) Չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով. Ալեն Սիմոնյան Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Հեռուստահաղորդման ժամանակ կապիկը հարձակվել է հաղորդավարուհու վրա և նրան դուրս հանել ստուդիայից (տեսանյութ)
Հարցում

Արմեն Գևորգյան. Ռիսկեր, որոնք պետք է չեզոքացվեն

Մինչև երկրի համար անխուսափելի ռիսկերի նկարագրմանն անցնելը ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. պահանջվող քայլերը պետք է լինեն ոչ ստանդարտ, կառավարչական մեթոդները պահանջելու են վճռականություն և խիզախություն, ինչպես նաև՝ անհատական և թիմային պատասխանատվություն վերցնելու կարողություն։ Կայացվելիք որոշումների հանդեպ վերաբերմունքը լինելու է տարբեր։ Ոմանք դրանց մեջ փորձելու են տեսնել հովանավորչություն, չարաշահումներ, աննպատակահարմարություն։ Բայց առաջիկայում ձևավորվելիք իրականությունը պահանջելու է տնտեսության ամենօրյա «ձեռքի ռեժիմով» կառավարում, օպերատիվ և խիստ ռացիոնալ որոշումների կայացում։ Պետք է լինելու ճգնաժամային մենեջմենթի ունակ թիմ։ Ընդ որում՝ այդ թիմը պետք է պատրաստ լինի այն բանին, որ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ նրանց աշխատանքը, ցավոք, կարող է երբևէ չգնահատվել, ավելին՝ իրենք կարող են ենթարկվել հետապնդումների։ Ես շատ լավ եմ հիշում, թե, օրինակ, Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի և Թումոյի պես կարևոր և հեռանկարային նախագծերը ժամանակին ինչ դիմադրության էին արժանանում և ինչքան կամք, համբերություն, վճռականություն մեզ անհրաժեշտ եղավ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու և դրանք ավարտին հասցնելու համար։ Նման ռազմավարական նախագծերի ցանկը բավականին երկար է, և հիմա, խնդրեմ, այն մարդիկ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ժամանակին դրանք իրականացնել, գտնվում են դատախազության և քննչական մարմինների ուշադրության կենտրոնում։ Հասկանու՞մ է արդյոք այսօրվա իշխանությունը, որ շատերն այսօր որոշումներ կայացնելիս և պատասխանատվություն վերցնելիս կարող են այս հեռանկարն ունենալ իրենց աչքի առաջ, և պատասխանատու որոշումներ կայացնելիս իրենք իրենց հարց կարող են տալ՝ իսկ ինչի՞ս է պետք, արժե՞ արդյոք անել սա այսօր, և ամեն անգամ այս տատանվելը, երկմտելը էապես ազդելու է պետական մեքենայի արդյունավետության և աշխատանքի արդյունքների վրա։ Իսկ մենք ժամանակի և ռեսուրսների մեծ պահուստ այսօր չունենք։ Սա՝ որպես նախաբան։

Այժմ առանձնացնեմ ռիսկերի երեք խումբ՝ միաժամանակ ներկայացնելով այն քայլերը, որոնք կօգնեն պետությանը՝ դիմանալ ճգնաժամին և հաղթահարել այն հնարավորինս լիարժեք կերպով։

Առաջին խումբ. առողջապահական համակարգի խնդիրներ՝ համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում։ Այստեղ ես ինձ խորհրդատվական առաքելություն թույլ չեմ տա՝ պայմանավորված տեղեկատվության սակավությամբ և ոլորտի շուրջ իմ գիտելիքի սահմանափակությամբ։ Շաբաթներ առաջ ես առաջարկել եմ մի շարք պրոֆիլակտիկ քայլեր, իսկ այսօր արդեն առողջապահական համակարգի կոլապսից խուսափելու մասին պետք է մտածենք։ Ակնհայտ է, որ այստեղ նույնպես խնդիրը լինելու է ընթացիկ իրավիճակի որակյալ մենեջմենթը։

Երկրորդ խումբ. պոտենցիալ ռիսկեր, որոնք կախված են արտաքին գործոններից։
- Էներգակիրների սակագները, մասնավորապես՝ գազի գին, ամբողջ շղթան՝ գազ, էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառում։ Սա ունենալու է կարևոր նշանակություն՝ տնտեսության վերականգնման համար և պայմանավորելու է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Այստեղ մեզ համար առանցքային խաղացողը Ռուսաստանն է։ Պետք է կարողանալ կառուցել ճիշտ և օպտիմալ երկխոսություն։ Սակագների օպտիմիզացիայի մյուս ուղղությունը կարող է լինել Իրանից գազի մատակարարումը։ Այս ուղղությամբ պետք է լուրջ մտածել։ Մենք ունենք արդեն ժամանակին կառուցված խողովակաշարը։

- Հայկական արտադրության ապրանքների սպառման շուկաները։ Խոսքը հիմնականում գյուղմթերքի վերամշակման մասին է՝ ալկոհոլ, պահածոներ, հյութեր և այլն։ Սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է և ԵԱՏՄ։ Կարիք է լինելու գտնել նոր մեխանիզմներ՝ նվազեցնելու համար արժույթի տատանումների ռիսկերը։

- Հայկական ապրանքների՝ Ռուսաստան տեղափոխման լոգիստիկ լուծումներ, մասնավորապես՝ Վերին Լարսը։ Հայաստան-Վրաստան—Ռուսաստան շղթան։ Այս տեսանկյունից արդիական է բեռնաշրջանառությունը Իրանի և Վրաստանի հետ ու նրանց միջոցով։

- Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների չեզոքացում. դրանք կարող են սրվել նավթի գների փլուզման պատճառով առաջացած ներքին լարվածության ֆոնին։

- Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության ապրանքների անխափան մատակարարում։

- Արտագնա աշխատանք, որի հիմնական պոտենցիալ շուկան նորից Ռուսաստանն է։

- Վարկերի և դրամաշնորհների նոր հնարավորություններ. դրանք կարող են լինել Համաշխարհային բանկից, Արժույթի Միջազգային Հիմնադրամից, Եվրամիությունից, Ասիական բանկերից, Չինաստանից, Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ, ի դեպ, ունենք այսպես կոչված «ստաբիլիզացիոն վարկի» փորձ՝ 2009 թ., 500 միլիոն դոլար, և, կարծում եմ, հնարավոր կլինի արագ պայմանավորվել։ Ռուսաստանի հետ հնարավոր կլինի նաև պայմանավորվել՝ ստեղծված իրավիճակում պետական պարտքի մասնակի դուրսգրման շուրջ։

- Սկսել բանակցություններ՝ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի՝ դեպի Թուրքիա արտահանման շուրջ՝ նույնիսկ փակ սահմանների պարագայում։

- Սուր արդիական մարտահրավերի է վերածվում ավիացիայի շուրջ իրավիճակը։ Պետք է շատ ուշադիր լինել՝ չկորցնելու համար եվրոպական ավանդական այնպիսի ավիափոխադրողների, ինչպիսիք են Էյր Ֆրանսը, Ավստրիական ավիաուղիները, Էգեյան ավիաուղիները, Լեհականը։ Բացի դրանից, պետք է սթափ վերլուծել, թե եվրոպական ավիացիոն իշխանությունների զեկույցում տեղ գտած գնահատականները որքանով կարող են ազդել եվրոպական ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան թռիչքների վրա։

Այստեղ ռիսկերն արդեն ոչ միայն տուրիզմի և արտաքին հաղորդակցության շրջանակներում են, այլև՝ Երևանի և Գյումրիի օդանավակայանային համալիրների հզորացման, դրանցում նոր ներդրումների ներգրավման։

Սա, ինչպես և վերը թվարկված մի շարք այլ կետեր շատ նուրբ խնդիրներ են և պահանջում են հնարավորինս մանրակրկիտ և մտածված մոտեցում՝ գրեթե առանց սխալվելու իրավունքի։ Այս պատճառով արժե այդ կետերի շուրջ համագործակցության հրավիրել մարդկանց, որոնք ժամանակին լուծել են նմանատիպ խնդիրներ և Հայաստանի համար անվտանգության բարձիկ ստեղծել՝ նմանատիպ այլ բարդ ժամանակներում։

Երրորդ խումբ. ներքին ռիսկեր.

- Վերանայել կառավարության կառուցվածքը, այն ադապտացնել նոր մարտահրավերներին և ռիսկերին։ Սա, թերևս, առանձին քննարկման թեմա է։

- Վերանայել 2020 թվականի բյուջեի հիմնական կետերը, ինչպես նաև՝ միջնաժամկետ բյուջետային պլանավորման 2021-2023թթ. ծրագիրը։ Վերագնահատել կառավարության մակրոտնտեսական քաղաքականության չափորոշիչները՝ կարճաժամկետ հեռանկարի համար։ Այս թեմայով արդեն շատ մանրամասն արտահայտվում են մի շարք առաջատար տնտեսագետներ և նախկին պետական գործիչներ (Վաչե Գաբրիելյան, Վարդան Արամյան, Հրանտ Բագրատյան, Վահրամ Ավանեսյան և այլոք)։

- Երաշխավորել արտաքին գործընկերներին հայկական արտադրության ապրանքների՝ սանիտարահիգիենիկ նորմաներին խստիվ համապատասխանությունը։ Խստացնել որակի վերահսկողությունը պետական մակարդակով, Հայաստանը դարձնել ֆեյքային և մաքսանենգ ապրանքներից զերծ գոտի։

- Ապահովել բանկային համակարգի կայունությունը՝ թույլ չտալու համար կապիտալի արտահոսք արտերկիր կամ «բարձի տակ», ինչպես նաև բանկային կայունության և բանկային գաղտնիքի խիստ երաշխիքներով հասնել առաջիկայում օտարերկրյա կապիտալի ներհոսքին հայկական բանկեր։ Ուզում եմ շեշտել. նոր ճգնաժամային իրողողությունների պայմաններում դա ավելի քան հնարավոր է։

- Պետք է հաշվարկել, թե ինչ տեմպերով և ինչ զգուշությամբ է անհրաժեշտ բնակչությանը հանել այսպես կոչված «սպառողական վարկերի ասեղից», ավելի մեծ ռեսուրսներ ուղղել տնտեսության իրական սեկտորի ֆինանսավորմանը։

- Առանձնահատուկ կերպով պետք է զբաղվել տնտեսության մեջ համակարգաստեղծ ձեռնարկություններով՝ անկախ այն հանգամանքից, թե ո՛ր ոլորտում են դրանք։ Նրանցից յուրաքանչյուրի պրոբլեմը շղթայական ռեակցիայով կվնասի շատերին։

- Կազմել պոտենցիալ ներդրումային նախագծերի ցանկ՝ Երևանում և մարզերում։ Դրանցից յուրաքանչյուրի համար փորձել գտնել պոտենցիալ ներդրող և ստեղծել հատուկ սխեմա՝ պետություն-մասնավոր համագործակցության, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել՝ ենթակառուցվածքների և լոգիստիկ հնարավորությունների հարցում։ Նմանատիպ պոտենցիալ նախագծերի մասին ես խոսել եմ սեպտեմբերի երեքին հրապարակված՝ «Հայաստանի զարգացման հնարավորությունները» հոդվածում:

- Նոր համակարգաստեղծ նախագծերի իրականացում և նրանց նպատակային ֆինանսավորում, օրինակ՝ Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ ավելի ինտենսիվ առևտրի ռեժիմի սահմանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցման ակտիվացում, Քաջարանի թունելի կառուցում և այլն։ Այսպիսի նախագծերի շուրջ մի շարք առաջարկ կարելի է գտնել նույն հոդվածում։ Հաշվի առնելով, որ վերջին օրերին ակտիվացել են հայ-թուրքական հարաբերությունների կամ շփման թեմաները, հիշեցնեմ հնարավոր համագործակցության մեկ այլ պոտենցիալ նախագծի մասին՝ Արաքս-Սուրմալու հատվածում նոր միասնական ջրամբարի կառուցման։

- Շինարարական բիզնեսի ոլորտը հայտնվելու է մեծ անորոշության մեջ։ Հաշվի առնելով այդ ոլորտի մեծ մուլտիպլիկատիվ ազդեցությունը ողջ տնտեսության վրա՝ պետք են հատուկ միջոցառումներ՝ խթանելու համար մասնավոր շինարարությունը, հատկապես՝ բնակարանային։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անշարժ գույքի շուկային, որի հնարավոր կտրուկ անկումը կարող է բերել ծանր հետևանքների, այդ թվում՝ բանկային համակարգում։ Հուսով եմ՝ այս նոր իրողության պայմաններում իշխանությունը կհրաժարվի անշարժ գույքի հարկի բարձրացման ուտոպիստական գաղափարից կամ նվազագույնը՝ այն տարբերակներից, որոնք այսօր քննարկվում են։ Դյուրացնել և առավելագույնս թափանցիկ դարձնել շինթույլտվությունների տրամադրման ընթացքը Երևանում։

- Փոքր և միջին բիզնեսի աջակցության առանձին փաթեթի մշակում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ չի հաջողվելու փրկել այդ ոլորտի բոլոր ձեռնարկությունները, և պետք է հնարավոր այլընտրանքային լուծումների համար պայմաններ ստեղծել՝ նրանց համար, ովքեր կցանկանան մնալ բիզնեսում և ստեղծել հավելյալ արժեք պետության համար։

- Գյուղատնտեսության զարգացման և ֆերմերային տնտեսության աջակցության հատուկ ծրագիր, չօգտագործվող հողատարածքների մշակում։ Խնդիր դնել՝ գյուղմթերքի որոշ տեսակներով ապահովել ներքին շուկայի 90-100 տոկոսանոց հագեցվածություն։ Օրինակ՝ ցորեն և այլ հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլ և այլն։ Սրա համար պետք է լինելու սուբսիդավորում և աջակցության այլ մեխանիզմներ։ Պետք է վստահ լինել, որ ֆորսմաժորային իրավիճակներում պետությունն ինքը կկարողանա իրեն ապահովել ստրատեգիական պաշարով։ Այս պահին մենք արդեն կորցնում ենք գարնանացանի աշխատանքների ակտիվ փուլը։ Ուշադրություն դարձրեք ջերմոցային տնտեսությունների վրա. նրանք այս պայմաններին կարող են չդիմանալ, իսկ դա արդեն լուրջ ծավալներ են։

- Հատուկ ուշադրություն պետք է դարձվի տուրիզմի ոլորտին։ Ամբողջ աշխարհում, այս դադարից հետո, այն դառնալու է ամենաարագ վերականգնվողներից մեկը։ Շատերը ձգտելու են դուրս գալ իրենց ապաստարաններից և նորից բացահայտել աշխարհը։ Այս սեգմենտում ճիշտ աշխատանքի դեպքում այս ոլորտը կարող է դառնալ Հայաստանի հետհամաճարակային հաղթաթղթերից մեկը։ Այս նպատակով պետք է պատրաստել և իրականացնել ագրեսիվ փիար արշավ միջազգային լրատվամիջոցներով՝ ներկայացնելով մեր երկիրը։ Հենց այդ պատճառով պետք է օգնել նաև հյուրանոցային համակարգերին, այդ թվում՝ հարկային արձակուրդի ճանապարհով։

- Պետք է հնարավորություն տալ՝ երկրի կայացած տնտեսական ընտանեկան «կլաններին»՝ Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար։ Քրեական և այլ հետապնդումների փոխարեն պետք է խրախուսել նրանց կողմից նոր նախագծերի, նոր ներդրումների նախաձեռնությունը։ Միայն այս ճանապարհը կբերի աշխատատեղերի բացմանը և մուծվող հարկերի ավելացմանը։ Ցանկացած օտարերկրյա ներդրողի երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ իրավիճակը հասկանալու, հաշվարկներ կատարելու համար, իսկ տեղական կապիտալի համար ամեն ինչ ավելի հեշտ է՝ ունեն բոլոր գործնական կապերը և իրենց ձեռնտու է բիզնեսի առավելագույն օրինականացում՝ թե՛ ի շահ իրենց, թե՛ ի շահ պետության։ Մոտավորապես այս մոդելով է նախորդ դարի կեսերին շարժվել Հարավային Կորեան։

- Կազմել պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման գլոբալ ծրագիր՝ առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում։ Հատուկ ուշադրություն դարձնել կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումների վրա։ Սկսել պետական բժշկական ապահովագրության նոր համակարգի ներդնումը։

- Պետական և համայնքներից բոլոր գնումներն իրականացնել բացառապես մրցութային կարգով, հրաժարվել «մեկ աղբյուրից գնման» գաղափարից։ Այն, ինչ պետք է գնվի, պետք է նախապես դրված լինի պետական բյուջեում։ «Չենք հասցնում ժամանակին» ձևակերպումը պետք է մոռանալ։ Չենք հասցնում, ուրեմն չենք անում։ Դրանով պետք է մեծացնել պատասխանատվությունը՝ պոտենցիալ բացթողումների համար։ Բացառություններ կարող են լինել ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցերում։

- Հստակեցնել և խստացնել պետական տենդերներին մասնակցության պայմանները՝ արգելելով այն ընկերությունների, որոնցում ներգրավված են պետական պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված անձինք։

- Էականորեն բարձրացնել դատավորների աշխատավարձերը՝ ստեղծելով նրանց անվտանգության և անկախության նոր երաշխիքներ։

- Իրավապահ համակարգի վրա քաղաքական վերահսկողություն՝ ՆԳՆ շրջանակներում։

- Զանգվածային մշակութային և այլ ծախսատար միջոցառումների ժամանակավոր սառեցում՝ պետական միջոցների խնայողության և այդ միջոցներն ավելի սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով։

- Պետական պաշտոնյաների գործուղումների և ներկայացուցչական ծախսերի կտրուկ կրճատում, պետական կարիքների համար գնվող նվերների ստանդարտիզացիա։

- Այսօր Կառավարությունն առավելապես զբաղված է առավել խոցելի խմբերի համար սոցիալական լարվածության մինիմալացմամբ, ինչը կարևոր է։ Մյուս կողմից, վստահ եմ, որ այսօր ևեթ անհրաժեշտ է կազմել նախաձեռնությունների և քայլերի փաթեթ՝ համաճարակի հաղթահարումից հետո բնակչության զբաղվածության խնդրի լուծման նպատակով։ Սրա մեխանիզմներն, իհարկե, ունեն առանձին դետալացման և մասնագիտական քննարկման կարիք։

Ամփոփում

Հայաստանը, մյուս պետությունների պես, ստիպված է լինելու գնալ բարդ, խելացի, ոչ ստանդարտ լուծումների ճանապարհով։ Այլ հնարավորություն ստեղծված իրավիճակը չի տալիս։ Մեր երկիրը ստիպված է լինելու համախմբել իր տնտեսական, ինտելեկտուալ և մարդկային ռեսուրսները՝ իրավիճակը հաղթահարելու և տնտեսական կենսունակությունը վերագտնելու նպատակով։ Այս պարագայում հանրային մթնոլորտի բարելավումը, ներքին թշնամության բացառումը, ներքին համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և իրական, գործուն քաղաքական մորատորիումը պարզապես հրամայական են։ Հակառակը հարվածելու է պետությանը և երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

website by Sargssyan