Այսօր՝ 31 մայիսի 2020թ., 00:00
Հոբբին կարող է օգնել դեպրեսիան հաղթահարելու գործում Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին Բացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը՝ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին (տեսանյութ) Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը Օրվա խորհուրդը. Առաջին շնչառությունն աստվածային հոգով Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը Թրամփը Մակրոնի հետ քննարկել է G7-ի գալիք գագաթնաժողովի հարցը Թրամփը հետևել է Crew Dragon տիեզերանավի պատմական արձակմանը (տեսանյութ) Մայիսի 31-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան չվերթները Թրամփն առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին Մեր գեներատորները հուսալի են Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները Իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը Համացանցում հայտնվել է Ջոն Լենոնի եւ նրան սպանողի լուսանկարը ողբերգությունից մի քանի ժամ առաջ Հարբած վարորդի անհավանական թռիչքը Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր.Միքայել Մինասյանի նոր տեսանյութը Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանի խոսքը՝ նորաստեղծ կուսակցության համագումարին (տեսանյութ) Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ապրիլյան արյունահեղության նախաձեռնողն ինքն ու Ալիեւն են ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը ափսոսանք են հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներից չի ազատի իրանական մի շարք նախագծեր Պարետը նոր որոշում է կայացրել Նիկոլի գործի շարունակողները. Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր Google-ը հետաձգել է Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է կատարում Երևանի վարչական շրջաններում Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման բարձրացվում է գույքահարկի շեմը․ Երվանդ Վարոսյան Հեռավար կրթության պրոցեսից դուրս մնացած աշակերտները ամառվա ընթացքում կլրացնեն գիտելիքները․ Արայիկ Հարությունյան Թուրքիայի կուսակցություններն արձագանքել են Դինքի այրուն և հիմնադրամին հասցեագրված սպառնալիքներին Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել, թե բա գազը…Մենուա Հարությունյան Պարզվել է Տավուշում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանության բաժին Հայկ Կոնջորյանին խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի համավարակի դեմ պայքարի տապալման պատասխանատուները պատժվեն Ինչու են ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ Լա Լիգան վերադառնում է (ծաղրանկար) Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Լա լիգան մտածում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու մասին Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները․ նախարար Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել մարզասրահից Ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային եւ այլ նշանակության շինություններ Իսրայելում ոստիկաններն անզեն պաղեստինցու են սպանել Երուսաղեմի կենտրոնում. ԶԼՄ-ներ Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել Ինպես են հրեաները փոխել Իսրայելը վերջին 50 տարում Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան լայվով համադպրոցական ժողով է անցկացրել Կյանքի վազքի ու հեւքի, մրցակցության մեջ մարդիկ մոռանում էին հոգեւոր արժեքների մասին․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Իտալացի գիտնականը կորոնավիրուսի երկրորդ ալիք է կանխատեսում աշնանը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ Մերկելը մերժել է ԱՄՆ-ում G7 գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը Բաղրամյան պողոտայում 14-ամյա աղջիկն սպառնացել է ցած նետվել պատուհանից Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք Վրաստանը օգնում է Հայաստանին Ֆրանսիան համավարակի նախօրեին 1,7 մլրդ դիմակ է այրել` կարծելով, որ դրանք պետք չեն գա․ Times Առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին՝ 1251 դեպք «Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո Հայաստանի առաջնություն և Բունդեսլիգա. Օրվա հանդիպումները Երկրի վրա ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք պիտանի չեն կյանքի համար «Չար աչք հանող» մոգից առգրավել են 3,6 մլն եվրո արժողությամբ գույքը ԱՄՆ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ Կամ արագ դուրս կգանք մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք հատակում․ Վարոսյան Թուրքիայում լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել Մակրոտնտեսությունը համավարակի օրերին Ուշադրություն. լռում է կառավարությունը ՀՀ-ն դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանն ընդունեց Խորհրդատվական կարծիք Շվեդիայում գյուղ-հանգստավայր են վաճառքի հանել Շինարարությունը տնտեսության իրական հատվածի ամենաարագ կրճատվող ոլորտն է Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ. նրանք բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ
Հարցում

Սահմանադրական կարգի տապալումը. մաս 3-րդ

 

Մարդաբանական պարադոքս է. մարդկային պատմության մեջ ամենահաջողված ու ամենա երկարակյաց ստրկատիրական համակարգը կառուցվել է մարդու ազատ կամքի գոյության և գերակայության թեզի վրա: Թեպետ «ազատ կամք» ընդդեմ «դետերմինիզմի» գաղափարախոսական մարտերը փիլիսոփաների միջև ընթացել են հարյուրավոր տարիներ: Մինչև XII-րդ դարը գերիշխող դոգմա էր համարվում, մարդկանց ճակատագրապաշտության մեջ արտացոլված, դետերմինիստական մոտեցումը: XII-րդ դարից ի վեր ազատ կամքի գոյության և գերակայության քարոզչությունն աստիճանաբար դարձավ մեյնստրիմ և մինչ օրս հենց այդ գիծն է հանդիսանում մարդկության մեծ մասին ուղղորդող փիլիսոփայական դոկտրին: Այս դոկտրինի փիլիսոփայական հենարանը հանդիսացավ ազատականությունը (լիբերալիզմը), դավանաբանական հենարան դարձավ բողոքականությունը, տնտեսագիտական հենարանը կապիտալիզմն էր, քաղաքագիտական հենարանը դեմոկրատիան էր, մշակութային հենարան դարձավ սպառողականությունը, որն աստիճանաբար վերածվեց պոստմոդերնիզմի, իսկ այդ ամենը սպասարկող տեղեկատվական մարտավարություն հռչակվեց օբսկուրանտիզմը:

Ազատականության երկու գլխավոր թեզերն են՝ մարդը կենդանիներից առանձնանում է ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ և այդ որոշումները ռացիոնալ են և առաջին հերթին բխում են տվյալ անձի բարեկեցության գերակայությունից: Բողոքականներն այս թեզերի հիման վրա մշակեցին մարդու երջանկության բանաձևը, որը կայանում էր, որոշում կայացնելու իրավունքը շահագործելով, սեփականություն կուտակելու մեջ: Կապիտալիզմը միտված էր արդարացնել այն թեզը, որ սահմանափակ ռեսուրսների առավել արդյունավետ շահագործումը կարելի է ապահովել միայն մասնավոր սեփականատիրության և համընդհանուր մրցակցության պայմաններում: Դեմոկրատիան միտված էր ստեղծել հաստատություններ, որոնք ազատ կամքի արտահայտման միջոցով կոչված են պաշտպանել մասնավոր սեփականության իրավունքը: Սպառողականության քարոզի նպատակն էր հիմնավորել, որ մարդու երջանկության գաղտնիքը կայանում է, ապրանքներ և ծառայություններ սպառելու միջոցով, այլոց հանդեպ սեփական գերակայությունն ընդգծելու եսասիրական ձգտման մեջ: Այս ամենը միավորող տեղեկատվական գաղափարախոսություն դարձավ օբսկուրանտիզմը, որը միտված էր արդարացնել ազատականության, բողոքականության, կապիտալիզմի, դեմոկրատիայի ու սպառողականության արդարացիությունը: Հատկանշական է, որ մի արժեքային սանդուղք հանդիսացող այս համակարգի արդարացմամբ պիտի զբաղվեր՝ ցանկացած դիսկուրս միտումնավոր փակուղի մտցնելու արվեստ համարվող օբսկուրանտիզմը, որի հենց անվանումը նշանակում է միտումնավոր մոլորեցում:

Վերոհիշյալ օբսկուրանտիզմի անհրաժեշտությունն առաջացավ, որովհետև իրականում օբյեկտիվ իրականության մեջ կեղծ էին ազատականություն, բողոքականություն, կապիտալիզմ, դեմոկրատիա, սպառողականություն ու պոստմոդերնիզմ քարոզող բոլոր թեզերը: Ոչ թե թերի էին կամ վիճարկելի, այլ պարզապես սուտ էին, շինծու էին: XXI-րդ դարում սա առավել ակներև դարձավ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ: Եթե ժամանակին փիլիսոփաները ճշմարտությունը փնտրելիս ստիպված էին ապավինել ինքնադիտարկմանը և դեդուկցիային, ապա այսօր այդ նույն նպատակին հասնելու համար արդեն կարելի է շահագործել, ի թիվս բազմաթիվ այլ սարքավորումների, օրինակ, մարդու ուղեղի աշխատանքը նկարագրող մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): Ցավոք Արիստոտելը ՄՌՏ չուներ, այլապես ստիպված չէր լինի իր կյանքը նվիրել դետերմինիզմը և հոգու հավերժությունը հիմնավորող տրակտատների մշակմանը: Դրա փոխարեն նա պարզապես շատ մատչելի կերպով ցուց կտար, որ մարդու օրագանիզմի մեջ տեղի ունեցող պրոցեսների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի կառավարվում մարդու կողմից, այլ մարդն առհասարակ դրանց մասին տեղյակ էլ չէ:

Չէր կարող Արիստոտելը մատչելիորեն ցույց տալ, թե ինչպես է մարդու ուղեղը զգայարաններից ստանում համապատասխան ազդանշաններ ու մարդու գիտակցությունից անկախ որոշումներ կայացնում: Չէր կարող Արիստոտելը ցույց տալ, թե ինչպես է մարդու իմունային համակարգը մարդու գիտակցությունից անկախ պայքարում վնասակար բակտերիաների ու վիրուսների դեմ, կամ ինչպես են թոքերը թթվածինը կլանում: Չէր կարող նա հանրամատչելի կերպով ցույց տալ, որ մարդն իր օրգանիզմին վերաբերվող որևէ որոշում ինքնուրույն չի կայացնում, որ հենց օրգանիզմն է մարդու փոխարեն բոլոր որոշումները կայացնում և, որ մեր օրգանիզմը կազմված է յուրաքանչյուրն իր կյանքով ապրող 37 տրիլիոն բջիջներից:

Այնուամենայնիվ, անկախ գիտակրթական բացերից, 2,5 հազար տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ մարդու միտքն իրեն չի ենթարկվում: Ակնհայտ էր, որ մարդը չի կարող որոշել միտք չունենալ, հնարավոր չէ որոշել գոնե 5 վայրկյան որևէ միտք չունենալ ու այդ որոշումը կյանքի կոչել: Ակնհայտ էր նաև, որ այն մտքերը, որը մարդն անխուսափելիորեն ունենում է, առաջանում են արտաքին և ներքին տրիլիոնավոր ազդեցությունների փնջից: Այդպես, խորոված միս ուտելու որոշում «կայացրած» մարդն իրականում հնազանդորեն կատարում է իր օրգանիզմի սպիտակուց ընդունելու պահանջը, իսկ սպառվելիք մսի տեսակը որոշելիս նա նույնքան ակամայից և հաճախ անգիտակցաբար վերհիշում է, ի թիվս բազմաթիվ այլ արտաքին ազդեցությունների, օրինակ, դիետաների մասին տարատեսակ աղբյուրներից հնչող ինֆորմացիան: Այսինքն, արդեն 2,5 հազար տարի առաջ ակնհայտ էր, որ մարդը չի կարող որոշել որևէ բան չանել, ոչ էլ կարող է որոշել որևէ բան անել:

Մարդու բոլոր որոշումները կանխորոշված են, այսինքն, դետերմինացված են՝ նախկինում տեղի ունեցած բոլոր իրադարձություններով: Ընդ որում, կարևոր է նշել, որ խոսքը գնում է, ոչ թե հենց տվյալ մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այլ առհասարակ աշխարհի պատմության ողջ ընթացքում տեղի ունեցածի մասին: Մարդն ընդամենն այս 8 միլիարդ բնակչություն ունեցող մոլորակում 37 տրիլիոն բջիջից կազմված օրգանիզմ է, որի որոշում կայացնելու հնարավորությունը, այսինքն ազատականության մակարդակը, ոչ ավել է ոչ էլ պակաս իր տան բակում աճող ծառից: Հետևաբար մարդու եսը փաստացի գոյություն չունի, այն մտացածին է, այն մոլորության արդյունք է, ինչպես ժամանակին մարդիկ մոլորության մեջ մտածում էին, որ անձրևի գալ, չգալը կախված է համապատասխան աստծուն զոհաբերություն մատուցելու հետ: Մարդն, ըստ էության, ընդամենը փոքրիկ մասնիկ է այն էկոհամակարգի, որը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, ու որտեղ բոլոր բջիջները, մոլեկուլներն ու էլեկտրոնները իրար հետ փոխկապակցված են, և սա բնագիտական փաստ է: Մարդիկ շփոթում են եսի կամ կամքի գոյությունը գիտակցության հետ: Իրականում մենք ոչ ավելի ազատական ենք, որքան ծառը, բայց ի տարբերություն ծառի ու բոլոր մնացած օրգանիզմների մենք դա կարող ենք գիտակցել: Թեպետ իհարկե ոչ բոլոր մարդիկ են այդ հնարավորությունից օգտվում:

Փաստացի բոլոր մնացած օրգազնիմներից մեզ տարբերակում է ոչ թե ազատ կամքի գոյությունը, այլ դրա գոյություն չունենալու գիտակցությունը: Մարդ է նա, ով դա գիտակցում է, իսկ ով դա չի գիտակցում, դեռ մարդ չի դարձել, նա դեռևս կենդանի է՝ խոսացող, խելացի կենդանի: Ընդ որում, այս գիտակցությունն էլ առաջացել է, քանի որ միայն մարդն էր այն ընտրյալ տեսակը, որի համար կանխորոշված էր մոտ կես միլիոն տարի առաջ սանձել կրակը, խորովել միս և դրա հետևանքով զարգացնել սեփական գոյության գիտակցություն: Բուն միսն ուտելու որոշումը, ինչպես կես միլիոն տարի առաջ, այդպես էլ հիմա, մարդը չի կայացնում, այդ «որոշումը» կանխորոշված է մեր բնազդներով և արտաքին գործոններով: Մեր օրգանիզմը մեզ հուշել, պարտադրել է խորովել միսը, քանի որ խորոված վիճակում միսը մարսելու վրա մի քանի անգամ ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան հում միսը մարսելու վրա: Սրա արդյունքում գոյացած էներգիայի ավելցուկն էլ հենց նպաստեց մեր ստամոքսների չափի կտրուկ կրճատմանը և ուղեղի քաշի կտրուկ ավելացմանը: Չլիներ խորոված միսը, մեր ուղեղն այսօրվա 1,4 կիլոգրամի փոխարեն կկշռեր մոտ կես կիլո ու չէր գիտակցի սեփական գոյությունը: Ավելին, որոշ մարդաբաններ պնդում են, որ XXրդ դարում մսից ու առհասարակ կենդանական ծագում ունեցող սպիտակուցից հրաժարվելու տենդենցը ոչ թե զուտ մոդայիկ բնույթ է կրում, այլ հանդիսանում է ուղեղի ենթագիտակցական որոշում և պայմանավորված է նրանով, որ մարդկանց գոյատևման համար այլևս անհրաժեշտ չէ հզոր ուղեղ, որի գործողությունների մեծ մասի մասին ուղեղի «կրիչը» տեղյակ էլ թէ: Մարդու փոխարեն այդ գործառույթները հիմա սկսում են կատարել տարատեսակ «խելացի» սարքավորումներ:

#հայկական_էկոհամակարգ

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

 

 

website by Sargssyan