Հազվագյուտ հայկական ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 37500 դոլարով
Swann Galleries Նյու Յորքի աճուրդը, որը մասնագիտացված է գրքերի, քարտեզների ու ձեռագրերի ուղղությամբ, հունիսի 7-ին աշխարհի քարտեզների ու ատլասների աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում 265 լոթ է ներկայացվել, հաղորդում է Fine Books-ը։
Լոթերից մեկը աշխարհում առաջին հայերեն ատլասն էր, որը վաճառվել է 37500 դոլարով՝ նախատեսված արժեքից հինգ անգամ ավելի թանկ (6000 դոլար)։
Յուրօրինակ ատլասը ձեռքի աշխատանք է։ Այն ստեղծվել է 1849 թվականին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Հովհաննես Դադայանի կողմից։ Ատլասը բաղկացած է տասը երկգույնանի քարտեզներից։