Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00
Բրիտանիայի իշխանությունները կսկսեն հետեւել կորոնավիրուսով վարակվածների շփումներին «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի Հարավային Կորեան կրկին կարանտինային սահմանափակումների է դիմում Ռուսաստանում բժիշկների գրեթե 80 տոկոսը չի վստահում կորոնավիրուսից մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությանը Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ «Ուղղակի սարսափելի է». Ռուսաստանը մեկնաբանել է Մասկի՝ Մարսը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան. Բացառություն է արվել. Հյուպատոսություն ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը. Փոմփեո «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը «Պատմության երկրորդ կողմը». Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ. ԱՆ խոսնակ Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Եղանակը Հայաստանում Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել. Դավիթ Հարությունյան Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ընթացակարգը Պետք ա լուռ հետևե՞նք , թե ինչպես ա Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը. Մենուա Հարությունյան Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը Բանը բանից անցնում է Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին Համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է. Արման Թաթոյան Մասնագետները պարզել են՝ երբ կսպառվեն Ռուսաստանի նավթի և գազի բնական պաշարները Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագործում են ընդդիմության եւ լրագրողների հետապնդման համար «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Գիտնականներն ապացուցել են հպումների բուժիչ ուժը Բեյլը «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի Կարանտինը կյանքեր արժեցավ, ոչ թե փրկեց դրանք․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել 3 մարդու մետ Նեյմարի շքեղ կատակը որդու հետ Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվը 11-ով ավելացել է Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդով (Տեսանյութ) Հարյուր տարի առաջ բանակին արված նվիրատվության ստացական Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.am Տեսողական խաբկանք. համացանցի օգտատերերին զարմացրել է Հիմալայներով անցնող «գորգ-ինքնաթիռը» (Տեսանյութ) Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարից չուզելով աշխատում և պարգևավճար է ստանում Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով. Փաշինյան Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթահարի մեր ազգի ու երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները. Գարեգին Բ Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Ապաքինվել է ընդամենը 32-ը Երկնաքար է ընկել Հրազդանից դեպի Հանքավան հատվածում (տեսանյութ) Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը Տավուշում է Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. օդանավակայանում ռո՞ւմբ է տեղադրված Տանձուտի ու Այգեշատի դպրոցների սանհանգույցները սարսափելի վիճակում են. կառուցենք նորովի. Փաշինյանի գրառումը Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը Բուժումը կիսատ թողած դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ առողջապահության նախարարին Ալեն Սիմոնյանը Տիգրան Ուրիխանյանին դարձրեց ՀՀ վարչապետ (տեսանյութ) Չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով. Ալեն Սիմոնյան Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին
Հարցում

Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա

«Փաստ» թերթը գրում է.
«Համավարակի տարածման պայմաններում, երբ բազմաթիվ ոլորտներում տնտեսական գործունեությունն ուղղակի դադարեցված է, տնտեսության ընթացքը թևակոխել է անկանխատեսելի ու բարդ փուլ, խախտվել է շուկայում տիրող բալանսը։

Խնդիրն այն է, որ տնտեսության մեջ անոմալ երևույթներ են սկսել նկատվել։ Մի շարք ոլորտներում սառեցված վիճակ է, պահանջարկի անկում է նկատվում, իսկ որոշ ուղղություններով էլ պահանջարկի ավելացման արդյունքում նաև գների թանկացում է նկատվում, ինչպես, օրինակ՝ սննդամթերքի շուկայում:

Կառավարությունը մի շարք ծրագրեր է նախատեսել, որոնց միջոցով փորձում է կանխել տնտեսության մեջ հնարավոր բացասական զարգացումները, սակայն կան ոլորտներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Եվ այդ ճյուղերից մեկն անշարժ գույքի շուկան է։

Անշարժ գույքի շուկան չափազանց կարևոր հատված է, որը շատ զգայուն է տնտեսական բացասական ազդակների նկատմամբ։ Պետք է նկատի ունենալ, որ բացի հասարակության պահանջները բավարարելուց, անշարժ գույքը նաև տնտեսության մեջ հարստության հիմնական «ռեզերվներից» մեկն է։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում ընդհանուր անշարժ գույքի շուկայական արժեքը սովորաբար մեծապես գերազանցում է ֆինանսական շուկաների կապիտալիզացիային և երկիր հոսող ներդրումների ծավալին։

Իսկ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող տեղաշարժերը կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել տնտեսության մեջ, ինչպես եղավ տարիներ առաջ ԱՄՆ-ում, երբ անշարժ գույքի շուկայում ձևավորված տնտեսական փուչիկը պայթեց, որը դոմինոյի էֆեկտով տարածվեց տնտեսության այլ ոլորտներ ու երկրներ, ինչը և հիմքեր ստեղծեց 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնավորման համար։

Հայաստանի պարագայում ևս անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները չափազանց մեծ կարևորություն ունեն տնտեսական կայունության տեսանկյունից։ Այս ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20%, ինչը բավական մեծ ցուցանիշ է։

Եվ նախքան համավարակի տարածման արդյունքում արտակարգ դրության հայտարարումը, անշարժ գույքի շուկայում գները շարունակում էին բարձրանալ։ Այն հատկապես վերաբերում էր բնակարանների գներին։

Վարչապետ Փաշինյանը փորձում էր այդ իրողությունը ներկայացնել այնպես, թե դա վկայում է պահանջարկի կտրուկ ավելացման մասին, ինչն իբր տեղի է ունենում հիմնականում ներգաղթի հաշվին։ Սակայն մասնագետները նշում էին, որ բնակարանների գների բարձրացումը չի արտացոլում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները և փոքր-ինչ ուռճացված է։

Եվ այս իրավիճակում է, որ աճեցին նաև վարձով բնակարանների գները, որի վրա ազդեցություն ունեցավ նաև զբոսաշրջիկների թվի աճը: Դրա արդյունքում էլ քաղաքացիներից շատերը ձգտում էին բնակարաններ գնել և վարձով տալ:

Իսկ հիմա, երբ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել են դեպի Հայաստան տուրիստական հոսքերը, իսկ քաղաքացիների գնողունակությունն էլ ստեղծված պայմանների արդյունքում անկում է ապրելու, ապա այս ամենը բերելու է բնակարանների գների անկման և պահանջարկի նվազեցման։ Բացի դրանից, արտակարգ դրության ռեժիմում գնահատման գործակալությունները չեն աշխատում, որի հետևանքով կանգնած է գնման շուկան:

Խնդիրների առաջ է կանգնելու նաև հիպոտեկային շուկան։ Ճիշտ է՝ բանկերը երկու-երեք ամիս հիպոտեկային վարկերի մարման գործընթացները հետաձգել են, սակայն սա չի նշանակում, թե վարկառուների բեռը թեթևանալու է, ընդհակառակը՝ հետաձգված ամիսների վարկային բեռը ներկայիս տնտեսական սուղ պայմաններում բաշխվելու է այլ ժամանակահատվածի վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա, և անհրաժեշտ է, որ կառավարությունը ժամանակ չկորցնի և այնպիսի ծրագրեր մշակի, որոնք կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

website by Sargssyan