Այսօր՝ 25 մայիսի 2020թ., 00:00
Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում. իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն ամեն բան հրաշալի հասկանում են. Արսեն Բաբայան 1920-21-ը կրկնվում է՞. Սյունիքը պայքարում է. Բագրատ Եսայան Սեւան ելումուտը սահմանափակվում է. պարետի նոր որոշումը Ալինա Նիկողոսյան. Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է Երկու տարբեր իրականություն եւ վարչապետի կեռասենին Ավելի շատ սպանախ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի Ահա թե որտեղ է ծնվել Հարի Փոթերը Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում. Պոզով-պոչո՞վ Ամենասեքսուալ գեղարվեստական կինոնկարը Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը Յուլյա Կովալչուկը «սիրում է իր կնճիռներն» ու բաց չի թողնում սլացիկ ոտքերով պարծենալու հնարավորությունը (Լուսանկար) «Իմ համար սա ողբերգություն է». դերասանն անկեղծացել է Մեգան Մարքլը շարունակում է ծաղրել ամուսնուն՝ Հարրիին «Ռետինե տիկնիկներ սառած դեմքերով». Բաբկինայի ու Ուսպենսկայայի անհաջող լուսանկարը վախեցրել է օգտատերերին Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան «Նյու Յորք թայմսը» սարսափ եւ խուճապ է տարածում Թրամփն ամեն կերպ հասկացնում է, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ Շորտ, սպորտային կոշիկներ. Էմմիի լուսանկարը Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Մեսսին խռովել էր Իսպանիայից Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ (տեսանյութեր) Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով Տուրիստական ընկերություններից շատերին արտոնյալ վարկ չեն տրամադրել, ստիպված կրճատումներ են արել Ոճային 6 սխալներ, որոնք կարող են ձեզ ծերացնել «Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը». Արտակ Զաքարյան Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին Ծառայողական քննությունով չեք պրծնի Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը Մերկացել է հանուն մեծ սիրո Ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես. Ռուբեն Մելիքյան Չինաստանը հայտարարել է, որ մոտենում է ԱՄՆ-ի հետ նոր «սառը պատերազմը» «Նրա հետ մշտապես երեք հոգի կլինի․ նրանք նախկին զինվորականներ են» Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Թուրքիայի իշխանությունները արգելել են բնակիչներին տնից դուրս գալ Ուրազ բայրամ տոնի ժամանակ Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (Տեսանյութ) Կապանի ոստիկանության բաժնում քաղաքացուն բռնության ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է սկսվել Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում Հենց այսպես էլ կոտրում են նարկոթրաֆիքի մեջքը Անչափ կարեւոր իրադարձություն. Պապիկյանն այցելել է ասֆալտի գործարան Արթուր Վանեցյանին կրկին կանչել են հարցաքննության Փաշինյանը կիրակի առավոտ կեռաս է հավաքել «Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին. Ստեփան Դանիելյան Գերմանական կրքեր՝ առանց երկրպագուների Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է. իրավապաշտպան Երեւանում գտնվող հնդիկը նետվել է չորրորդ հարկից եւ ողջ մնացել Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Փաշինյան Փաշինյանը և նրա կառավարության անդամները ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները գահավիժեն. քաղաքագետ Ջո Բայդենը հաղթել է փրայմերիզը Հավայան կղզիներում Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել Օրվա խորհուրդը. Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական. Գեւորգ Պետրոսյան Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, առաջին որոշումն է. Արայիկ Հարությունյան Սատկել է 84 տարեկան կոկորդիլոսը, որին շատ էր սիրում Ադոլֆ Հիտլերը (Տեսանյութ) Արսեն Թորոսյանը թվեր է խփում. որքան ուզեն, այնքան էլ կխփեն «Ուշադիր նայեք այս մարդկանց նկարները. այսօր նրանք այդ աշխատանքի դիմաց ստացել են ընդամենը 140.000 դրամ աշխատավարձ» Նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը մուտք է գործել բանկ և պատանդ է վերցրել 6 մարդու․ (տեսանյութ) Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ) Վրաստանում ԱԴ չեղարկումից հետո թույլ կտան հարսանիքների անցկացնել հյուրերի 10-ից ոչ ավելի թվով Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ Forbes․ Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը ՀՔԾ որոշումից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում․ Անի Սամսոնյան Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան Ռուսաստանում վերջին զանգը կանցկացվի առցանց ձեւաչափով Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն. Ա. Հովհաննիսյան «Հեղափոխությունը» բոլոր ֆորմատներում նահանջ է արձանագրում. Ստեփան Դանիելյան Հավատալ այս ամենի պատահականությանը ուղղակի ծայրահեղ դժվար է. Արամ Վարդեւանյան Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից․ ԱՆ Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ
Հարցում

Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատություններից. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իհարկե չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը:

Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են խոսում ընդդիմության և լրատվամիջոցների կողմից իրենց ուղղված քննադատություններից՝ նրանց անվանելով ծախու, ուղորդված կամ իրենց սևացնելու միտումնավոր նպատակ ունեցողներ:

Մի պահ պատկերացրեք չկա քննադատություն: Հանրապետականը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, ընդդիամադիր դաշտի նորաստեղծ մյուս կուսակցությունները պատկերացրեք ոչինչ չեն խոսում: Ընդհակառակը, պատկերացրեք նույնիսկ սաղմոսներ են հյուսում և գովերգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին:

Ենթադրենք նաև ընդդիմության խոսքին տեղ տվող հեռուստաընկերություններն ու կայքերը իշխանության դիրքորոշումներից զատ, հարթակ չեն տրամադրում ընդդիմադիր խոսքին և սկսում են առավոտից երեկո գովերգել միայն Փաշինյանին ու նրա աստվածատուր տաղանդավորներին: Այնպես ինչպես դա անում են պետական միջոցներով և օտարերկրյա փողերով ապրող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, որոնք մեծ հաշվով անտեսել են (չնչին անդրադարձներով) ընդդիմությանը և լծված են Նիկոլ Փաշինյանին գովերգելու և անցյալը սևացնելու սրբազան գործին: Ընդ որում, ընդդիմության խոսքին քիչ թե շատ տեղ տվող լրատվամիջոցների տեղեկատվական ծավալի մեծ մասը բաժին է ընկնում հենց իշխանության գործունեության լուսաբանմանը:

Այս ամենին պետք է ավելացնենք տասնյակ հազարավոր ֆեյքային բազայի ամենօրյա աջակցությունը, որոնք նպատակ ունեն սևացնել, հայհոյանքի ու անեծքների արժանացնել ընդդիմությանը՝ մատաղ լինելով Նիկոլ Փաշինյանի ու նրա երևելիների «քրտնաջան աշխատանքին»:

Հիմա հարց: Քննադատության իսպառ բացակայությունը և զոմբիացված լրատվությունը բերելո՞ւ է արդյոք լավ կառավարմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը, անվտանգության մակարդակի ավելացմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, դատական համակարգի առողջացմանը, սոցիալական նվազագույն ապահովմանը, վիրուսների դեմ պայքարի արդյունավետությանը, արտաքին քաղաքականության զարգացմանը, արցախյան հարցի նպաստավոր կարգավորմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իհարկե ոչ: Ոչ մի ողջամիտ քաղաքական գործիչ չի ասի, «…ինձ մի քննադատեք, որպեսզի ավելի լավ աշխատեմ»: Սա, թույլ տվեք ասել՝ մանկամտություն է:

Հետևաբար, նույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները ինչպես երևում է վախենում են քննադատական խոսքից: Իսկ ինչո՞ւ: Պատասխանը առավել քան պարզ է: Որովհետև քննադատությունները ոչ թե ռազմավարական կամ մարտավարական ծրագրերին, կամ ինչ որ բան անելուն են վերաբերում՝ այլ ընդհակառակը:

Քննադատության է ենթարկվում կառավարական սուտը, կեղծիքը, ուշացած քայլերը, ռեսուրսների սխալ տնօրինումը, մի շարք ոլորտներում անհեռանկար քաղաքականությունը, օրեցօր անկում ապրող հասարակական սպասելիքները, իշխանության ներկայացուցիչների վուլգար ու անպատասխանատու հայտարարությունները, դիլետանտ վերաբերմունքը: Քննատավում է ամեն բան նախկին իշխանությունների վրա բարդելու արատավոր պրակտիկան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված անհիմն դատավարությունները, քաղաքական սպառնալիքները և այլն:

Շուտով լրանում է ձեր բացարձակ իշխանության երկու տարին: Ցույց տվեք մի լավ բան, մի հաջողված ձեռնարկ, մի օգտակար ծրագիր, որը քննադատության է ենթարկվել, կամ աջակցության չի արժանացել ընդդիմության կողմից:

Այնպես, որ հարգելիներս մի վախեցեք քննադատություններից, եթե դուք վստահ եք ձեր արդարության, ազնվության ու պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե խելացի ու շրջահայաց գտնվեք, նույնիսկ կարող եք այն ընդունել որպես նվեր, ձրի խորհուրդ, օգտվել ընդդիմադիր խոսքից ու դրանից շահած դուրս կգա մեր երկիրը:

Ու միշտ հիշեք՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե մենք չքննադատենք, վաղը ձեր իշխանական արհեստածին հավաքագրված շարքերը ինքնուրյույն են քանդվելու՝ հենց ներքին քննադատությունների ու անհամաձայնությունների պատճառով: Վերջերս պարզել եմ, որ ձեր ներսում էլ կան խելոք մարդիկ, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սխալ ու անհեռանկար ճանապարհի վրա է: Եթե այսօր ընդդիմությունից եք վախենում, ապա վաղը հենց ձեր միջի շրջահայացներն են ձեզ գետնովը տալու:

Հ.Գ. Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ սա քննադատություն չէր, այլ դիտարկում»:

website by Sargssyan