Այսօր՝ 25 մայիսի 2020թ., 00:00
Երկու տարբեր իրականություն եւ վարչապետի կեռասենին Ավելի շատ սպանախ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի Ահա թե որտեղ է ծնվել Հարի Փոթերը Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում. Պոզով-պոչո՞վ Ամենասեքսուալ գեղարվեստական կինոնկարը Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը Յուլյա Կովալչուկը «սիրում է իր կնճիռներն» ու բաց չի թողնում սլացիկ ոտքերով պարծենալու հնարավորությունը (Լուսանկար) «Իմ համար սա ողբերգություն է». դերասանն անկեղծացել է Մեգան Մարքլը շարունակում է ծաղրել ամուսնուն՝ Հարրիին «Ռետինե տիկնիկներ սառած դեմքերով». Բաբկինայի ու Ուսպենսկայայի անհաջող լուսանկարը վախեցրել է օգտատերերին Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան «Նյու Յորք թայմսը» սարսափ եւ խուճապ է տարածում Թրամփն ամեն կերպ հասկացնում է, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ Շորտ, սպորտային կոշիկներ. Էմմիի լուսանկարը Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Մեսսին խռովել էր Իսպանիայից Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ (տեսանյութեր) Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով Տուրիստական ընկերություններից շատերին արտոնյալ վարկ չեն տրամադրել, ստիպված կրճատումներ են արել Ոճային 6 սխալներ, որոնք կարող են ձեզ ծերացնել «Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը». Արտակ Զաքարյան Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին Ծառայողական քննությունով չեք պրծնի Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը Մերկացել է հանուն մեծ սիրո Ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես. Ռուբեն Մելիքյան Չինաստանը հայտարարել է, որ մոտենում է ԱՄՆ-ի հետ նոր «սառը պատերազմը» «Նրա հետ մշտապես երեք հոգի կլինի․ նրանք նախկին զինվորականներ են» Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Թուրքիայի իշխանությունները արգելել են բնակիչներին տնից դուրս գալ Ուրազ բայրամ տոնի ժամանակ Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (Տեսանյութ) Կապանի ոստիկանության բաժնում քաղաքացուն բռնության ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է սկսվել Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում Հենց այսպես էլ կոտրում են նարկոթրաֆիքի մեջքը Անչափ կարեւոր իրադարձություն. Պապիկյանն այցելել է ասֆալտի գործարան Արթուր Վանեցյանին կրկին կանչել են հարցաքննության Փաշինյանը կիրակի առավոտ կեռաս է հավաքել «Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին. Ստեփան Դանիելյան Գերմանական կրքեր՝ առանց երկրպագուների Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է. իրավապաշտպան Երեւանում գտնվող հնդիկը նետվել է չորրորդ հարկից եւ ողջ մնացել Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Փաշինյան Փաշինյանը և նրա կառավարության անդամները ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները գահավիժեն. քաղաքագետ Ջո Բայդենը հաղթել է փրայմերիզը Հավայան կղզիներում Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել Օրվա խորհուրդը. Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական. Գեւորգ Պետրոսյան Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, առաջին որոշումն է. Արայիկ Հարությունյան Սատկել է 84 տարեկան կոկորդիլոսը, որին շատ էր սիրում Ադոլֆ Հիտլերը (Տեսանյութ) Արսեն Թորոսյանը թվեր է խփում. որքան ուզեն, այնքան էլ կխփեն «Ուշադիր նայեք այս մարդկանց նկարները. այսօր նրանք այդ աշխատանքի դիմաց ստացել են ընդամենը 140.000 դրամ աշխատավարձ» Նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը մուտք է գործել բանկ և պատանդ է վերցրել 6 մարդու․ (տեսանյութ) Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ) Վրաստանում ԱԴ չեղարկումից հետո թույլ կտան հարսանիքների անցկացնել հյուրերի 10-ից ոչ ավելի թվով Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ Forbes․ Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը ՀՔԾ որոշումից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում․ Անի Սամսոնյան Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան Ռուսաստանում վերջին զանգը կանցկացվի առցանց ձեւաչափով Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն. Ա. Հովհաննիսյան «Հեղափոխությունը» բոլոր ֆորմատներում նահանջ է արձանագրում. Ստեփան Դանիելյան Հավատալ այս ամենի պատահականությանը ուղղակի ծայրահեղ դժվար է. Արամ Վարդեւանյան Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից․ ԱՆ Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները «Հեծանիվի» միջադեպն ավելի լուրջ չէր մայիսի 8-ի ԱԺ միջադեպից, բայց «հեծանվորդն» արդեն 10 օր է՝ կալանավորված է․ Մելիքյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները Եվ, վերջապես, ու՞մ պրոեկտն է Փաշինյանը․ Միհրդատ Մադաթյան Մոսկվան պատրաստվում է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքին Կորոնավիրուսի վարակակիրների թվով Բրազիլիան առաջ անցավ Ռուսաստանից
Հարցում

Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան

 

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը։

Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները, եթե չասենք, որ ավելի խորացնելու են ճգնաժամը և կործանելու են տնտեսության կարևորագույն սեկտորները։

Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, հեղափոխակարգ իշխանությունները գնացին բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել առանց այն էլ անտանելի դարդած պարտքային բեռը։ Նույնիսկ սուբսիդավորվող տոկոսների պարագայում կառավարությունը սահմանել է այնպիսի պահանջներ և ամրագրել է այնպիսի ֆիլտրներ, որոնց կարող են բավարարել հակուկենտ տնտեսվարողներ։

Գտնվելով բանկային լոբբինգի ճնշման տակ և նվազագույն գաղափար չունենալով տնտեսության կառուցվածքի մասին՝ կառավարությունը անտերության մատնեց տնտեսության հիմնական շարժիչ ուժին՝ մարդուն, և օժանդակության առյուծի բաժինը ուղղեց բանկային սեկտորին։

Սրանից մեր բանկերը չպետք է ուրախանան, քանի որ տնտեսության ռեալ սեկտորին չօժանդակելու դեպքում իրենց կողմից տրամադրված վարկային փաթեթները չեն կարող արդյունավետ սպասարկվել՝ անխուսափելիորեն հանգեցնելով ճգնաժամի արդեն երկրորդ ալիքին, որի հիմնական թիրախը լինելու է բանկային համակարգը։

Մինչդեռ բանկերի փոխարեն պետական օժանդակությունը պետք է ուղիղ տրամադրվեր տնտեսվարողներին՝ աշխատավարձերի և վարձավճարների 100%-ոց փոխհատուցման միջոցով՝ առկա աշխատատեղերը պահպանելու, անշարժ գույքի շուկան կայուն պահելու և կառանտինի պայմաններում կառավարության որոշմամբ իրենց տնտեսական գործունեությունը հարկադիր դադարեցրած տնտեսվարողների ֆիքսված ծախսերից ազատելու նպատակով։

Իսկ չգրանցված աշխատողներին, որոնց մեջ մտնում են ստվերում գործող և օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները, կառավարությունը պետք է մշակեր օժանդակության առանձին մեթոդոլոգիա և գործարկեր էքստրաօրդինար գործիքակազմ, որով հնարավոր կլիներ նույնականացնել նրանց և տրամադրեր անհատական օժանդակություն։

Ասվածը տնտեսագիտորեն հիմնավորման լրացուցիչ անհրաժեշտություն չունի, քանի որ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողն էլ կհաստատի, որ այս ոլորտներում ներդրված պետական օժանդակությունը հավելյալ արժեքի տեսքով ժամանակի ընթացքում կվերադառնա ՀՀ պետական բյուջե՝ իրենց տնտեսական կենսագործունեությունը պահպանած տնտեսվարողների կողմից ժամանակին և բարեխղճորեն վճարված հարկերի և տուրքերի տեսքով։

Այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ մտածել և խոսել հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության մասին»։

website by Sargssyan