Նուդիստներին ստիպել են բժշկական դիմակներ կրել
Չեխիայի Լազնե Բոգդանեչ տուրիստական քաղաքի իշխանությունները ստիպել են տեղի նուդիստներին բժշկական դիմակներ կրել:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, լճափում մեծ թվով արևայրուք ընդունող մարդիկ են եղել, ովքեր խախտել են կորոնավիրուսից պաշտպանվելու ստանդարտ կանոնները:
Քաղաքային լճերի ափերին հագստացողներից 150-ը եղել են առանց պաշտպանից միջոցների: Այնուամենայնիվ, նուդիստները խուսափել են տուգանքներից, քանի որ որոշել են չխախտել օրենքը և կրել են բժշկական դիմնակներ:
«Քաղաքացիները կարող են մնալ առանց հագուստի դրա համար առանձնացված տարածքներում, բայց նրանց բերանը պետք է ծածկված լինի»,- հայտարարել են իրավապահ մարմինները:
Czech nudists reprimanded by police for not wearing face masks https://t.co/9vrCbkn0c3
— Max Fras (@maxfras) April 5, 2020