Ռուս տարեց պատմաբանին ծեծել են դեղատանը՝ դիմակ գնելիս (տեսանյութ)
Մոսկվայում անհայտ անձը ծեծի է ենթարկել ռուս հայտնի պատմաբան, 82-ամյա Վլադիսլավ Նազարովին, երբ վերջինս գտնվում էր դեղատանը` բժշկական դիմակների հերթում: Տեսանյութը հրապարակել է Baza թելեգրամյան ալիքը:
Պատմաբանը գանգուղեղային վնասվածք է ստացել: Նրան հարվածողը տղամարդ է եղել, հարվածել է մանր կենցաղային կոնֆլիկտի, մասնավորապես՝ հերթում տեղի համար:
Հարվածողին արդեն բերման են ենթարկել:
Տեսանյութը՝ այստեղ: