Հիգիենայի պարագաների բացակայությունից դժգոհած բժշկին Մոսկվայում դատախազություն են հրավիրել
Մոսկվայում իրավապահները դատախազություն են կանչել բժիշին, ով «Ազատության» Настоящее Время հեռուստածրագրի հետ զրույցում բողոքել էր դիմակների, բժշկական պարագաների ու հիգիենայի տարրական պայմանների բացակայությունից:
«Հիվանդների հոսքը հսկայական է, սակայն սենյակները օդափոխելու հնարավորություն չկա, միակ տարբերակը պատուհան բացելն է»,- ասել էր նեյրովիրաբույժ Վսեվոլոդ Շուրխայը` հավելելով, թե չի վախենում տնօրինության հնարավոր ճնշումներից.- «Աշխատանք կորցնելը մահացու չէ, բժշկի համար ամենադժվարը գիտակցելն է, որ ինքը դարձել է շղթայի մի օղակը, որի թույլ տված սխալների համար ոմանք իրենց կյանքով են վճարելու»,- ասել էր նա:
«Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, թե հիվանդանոցի ղեկավարությունը նրանից պահանջել է գրավոր բացատրագիր ներկայացնել և ակնարկել աշխատանքից հեռացնելու մասին` կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս հանելու համար: