Վարչապետը պետք է հրապարակի 1 մլրդ պարգևավճար ստացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը
Նիկոլն այսօր պաշտոնապես հաստատեց, որ 2019թ-ին 25 մլրդ դրամ պարգևավճար է տրվել, որից 1 մլրդը ` բարձրաստիճան պաշտոնյաներին: Մեծն մանիպուլյատոր Նիկոլը պարտավոր է նաև ներկայացնել ցանկ, թե որ բարձրաստիճան պաշտոնյան որքան պարգևավճար է ստացել` չէ որ տարիներ շարունակ քննադատել է նախկին իշխանություններին` տեղեկատվություն թաքցնելու և ոչ թափանցիկ աշխատելու համար:
Հիմա Նիկոլի հերթն է բաց ու թափանցիկ աշխատելու, ինչը ոչ միայն չի անում, այլև պետական համակարգը շատ ավելի փակ ու ոչ թափանցիկ է դարձել, քան թե նախկինում էր: Գուցե Նիկոլը հերթական անգամ ստում է, և բարձրաստիճան պաշտոնյաները ստացել են ոչ թե 1 մլրդ դրամ` այլ 1,5 կամ 2 մլրդ: Երբ կհրապարակվի բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ցանկը, այն ժամանակ էլ կհամոզվենք վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խոսքի իրավացիության մեջ կամ հակառակը:
Փաստենք, որ մի քանի տասնյակ պաշտոնյա ստանում է ողջ պետական համակարգի կամ նույնն է թե` տասնյակ հազարավոր քաղաքացիներին տրված պարգևավճարների 4 %-ը:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից