Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր)
Այս թեմայով
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունք է տվել․ bioRxiv
- Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի
- ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)
Համացանցում հուզիչ տեսանյութեր են տարածվել այն մասին, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնված բուժաշխատողները մի քանի ամիս տևած անդադար աշխատանքից հետո վերադառնում ընտանիքներ, գրում է Daily Mail պարբերականը։
Տեսանյութերից մեկում փետրվարի 1-ին Չինաստանի Ֆուջիան նահանգից համաճարակի էպիկենտրոն դարձած Հուբեյ նահանգ ուղարկված 194 հոգանոց բուժանձնակազմն է, որը 14 օր կարանտին ռեժիմում մնալուց հետո առաջին անգամ հանդիպում է ընտանիքի անդամների հետ։
Նշվում է, որ երկրի ամենատարբեր նահանգներից Ուհան քաղաք ժամանած բժիշկները կարողացել են աստիճանաբար վերադառնալ իրենց տները չորեքշաբթի համաճարակի վերջանական ավարտն ազդարարող սահմանափակումների ավարտի մասին հայտարարությունից հետո։
Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են կարոտած ամուսինները ծաղկեփնջերով սպասում իրենց կանանց, իսկ երեխաները՝ ծնողներին տեսնելուն պես նետվում նրանց գիրկը։
Չինաստանում, պաշտոնական տեղեկություններով, հաստատվել է կորոնավիրուսով վարկման 81 708 դեպք, որից 3331-ը՝ մահվան ելքով։