Այսօր՝ 30 մայիսի 2020թ., 00:00
ԱՄՆ-ը խզում է կապերը ԱՀԿ-ի հետ. Թրամփ «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն». Էլինար Վարդանյան Հայաստանի դատախազությունն արձագանքել է ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքին Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց. Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից
Հարցում

Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել

«Փաստը» գրում է․ 

«Կարծես թե օրինաչափություն է դարձել այն իրողությունը, որ իշխանությունները պարծենում են տարբեր ոլորտներում կարճաժամկետ հաջողություններով՝ չնկատելով այդ ոլորտներում առկա բացերը և խնդիրները։ Իսկ դրա արդյունքում մեծանում է կարճաժամկետ հաջողությունները երկարաժամկետ ձախողման վերածվելու պոտենցիալը։

Անցած տարվանից սկսած շատ էր խոսվում ՀՀ քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին։ Հատկապես մեծ ոգևորությամբ ընդունվեց Ryan Air և Wizz Air բյուջետային ավիաընկերությունների մուտքը դեպի հայկական ավիաշուկա, և այս ավիաընկերություններին լրացուցիչ արտոնություններ տրվեցին։

Եվ, ըստ այդմ, իշխանությունները մեծ հաջողություն են համարում, որ այս ավիաընկերությունների միջոցով քաղաքացիները կարող են շատ ցածր գներով մեկնել արտասահման, մասնավորապես Եվրոպական երկրներ։

Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հատուկ ուշադրության էր արժանացնում քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողություններին։ Ըստ նրա՝ մարդկանց կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխություն է այն, որ նրանք կարող են որոշել և 50 եվրո գումարի միջոցով թռչել, օրինակ՝ Հռոմ և հետ գալ։

Սակայն քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին Փաշինյանի հայտարարություններից շատ չանցած պարզվում է, որ Հայաստանից 2 ավիաընկերություն դիմել են երրորդ երկրի օպերատոր (Third Country Operator) ճանաչվելու համար՝ ցանկանալով թռիչքներ իրականացնել ԵՄ երկնքում, սակայն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA-ն) եկել է եզրահանգման, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications) թարմացնելիս պարբերաբար չի հետևել սերտիֆիկացման գործընթացին:

Ավելին՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողացել երաշխիքներ ներկայացնել, որ պարբերաբար գնահատում է իր կողմից սերտիֆիկացված ավիաընկերությունների թռիչքային անվտանգության կառավարման, թռիչքային պիտանիության համակարգերը և տեխնիկական ծառայություն մատուցող ընկերություններին: Բացի դրանից, ՔԱԿ-ը չի կարողացել պարզել ավիափոխադրողների էական անհամապատասխանությունը անվտանգության միջազգային ստանդարտներին։

Ճիշտ է՝ տեղեկություններ շրջանառվեցին, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից, սակայն խոսքը լիցենզիայից զրկելու մասին չէ, քանի որ հայկական պետական մարմինը ոչ մեկի կողմից լիցենզիա չի ստանում և չի կարող զրկվել, այլ հարց է, որ քաղավիացիայի կոմիտեի թերացումների արդյունքում ՀՀ գրանցում կրող օդանավերի մուտքը կարող է արգելվել ԵՄ տարածքում:

Իսկ սա ինչի՞ հետևանք է. նրա, որ իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել քաղավիացիայի ոլորտի թերացումները շտկելու հարցը, ինչի արդյունքում հայկական ավիաընկերությունները լուրջ պրոբլեմի առաջ են կանգնել։ Իսկ պետության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի առաջին հերթին հայկական ավիաընկերություններին օժանդակելը, և միայն հետո արտասահմանյան բյուջետային ավիաընկերություններին արտոնություններ տալը։

Այնինչ, որոշ բյուջետային ավիաընկերություններին չափից ավելի շատ արտոնություններ տալը կարող է նաև վտանգավոր հետևանքներ ունենալ հայկական ավիաշուկայի համար։ Նրանց կողմից վարվող դեմպինգային քաղաքականության պատճառով Հայաստանում ներկայացված մյուս ավիաընկերությունները կարող են ուղղակի հեռանալ, մանավանդ որ համավարակի տարածման հետևանքով ավիաշուկան ֆինանսական բարդ դրության առաջ է կանգնել։ Իսկ նրանց հեռանալուց հետո մոնոպոլ դիրքեր ստացած ավիաընկերությունները կարող են բարձրացնել գները և դառնալ թելադրող շուկայում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

website by Sargssyan