Ռուսաստանում սննդի վրա ամենաշատը ծախսում են Կովկասում եւ Չուկոտկայում
Հայտնի են ՌԴ այն տարածաշրջանները, որտեղ սննդի վրա ամենաշատ գումարն են ծախսում: ԱԿՌԱ վարկանիշային գործակալության ուսումնասիրությունները հրապարակել է ՌԲԿ-ն:
Այսպես, ամենաշատը սննդի վրա ծախսում են Ինգուշիայում, որտեղ եկամտի 59 տոկոսը բաժին է հասնում այս խնդիրը լուծելուն: Բարձր է ցուցանիշները նաեւ Դաղստանում՝ 55 տոկոս, Չուկոտկայում՝ 48, Սմոլենսում՝ 48 եւ Կաբարդինո-Բալկարիայում՝ 45:
Ամենաքիչը եկամտից սննդին են հատկացնում Խանտի-Մանսիյսկում՝ 24 տոկոս, Մոսկվայում՝ 25, Մոսկվայի մարզում՝ 25, Թաթարստանում՝ 26 եւ Մուրմանսկում՝ 26:
Top-News.am