Կորոնավիրուսային անհեթեթություններ. ծաղրո՞ւմ են, թե՞...
Հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից մարալիկցի 68-ամյա տղամարդ է մահացել: Իհարկե, նա ուղեկցող ծանր հիվանդություններ է ունեցել, բայց շեշտվում է, հատուկ շեշտվում, որ նա հենց կորանավիրուսից է մահացել:
Բայց սա դեռ ամբողջ անհեթեթությունը չէ: Անի համայնքի ղեկավարը հայտարարել է, մահացածն առանձնապես շփում չի ունեցել, ապրել է կնոջ հետ եւ չեն հասկանում, թե ումից է վարակվել:
Բացի այդ, նշվում է, որ մեկուսացվել են նրա հետ շփված 29 բուժաշխատողները: Լավ ծաղրո՞ւմ եք, թե ...
Տարօրինակ է, որ նրա հետ 29 բուժաշխատող է շփվել, բայց ենթադրենք շփվել են, հետո՞...
Այս տրամաբանությամբ Նորքի ինֆեկցիոնի բոլոր աշխատակիցները պետք է մեկուսացվեն:
Եւ հետո ինչո՞ւ են մեկուսացվել մահացածի Երեւանում ապրող դստեր ընտանիքի անդամները:
Top-News.am