Այսօր՝ 25 մայիսի 2020թ., 00:00
Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է Երկու տարբեր իրականություն եւ վարչապետի կեռասենին Ավելի շատ սպանախ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի Ահա թե որտեղ է ծնվել Հարի Փոթերը Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում. Պոզով-պոչո՞վ Ամենասեքսուալ գեղարվեստական կինոնկարը Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը Յուլյա Կովալչուկը «սիրում է իր կնճիռներն» ու բաց չի թողնում սլացիկ ոտքերով պարծենալու հնարավորությունը (Լուսանկար) «Իմ համար սա ողբերգություն է». դերասանն անկեղծացել է Մեգան Մարքլը շարունակում է ծաղրել ամուսնուն՝ Հարրիին «Ռետինե տիկնիկներ սառած դեմքերով». Բաբկինայի ու Ուսպենսկայայի անհաջող լուսանկարը վախեցրել է օգտատերերին Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան «Նյու Յորք թայմսը» սարսափ եւ խուճապ է տարածում Թրամփն ամեն կերպ հասկացնում է, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ Շորտ, սպորտային կոշիկներ. Էմմիի լուսանկարը Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Մեսսին խռովել էր Իսպանիայից Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ (տեսանյութեր) Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով Տուրիստական ընկերություններից շատերին արտոնյալ վարկ չեն տրամադրել, ստիպված կրճատումներ են արել Ոճային 6 սխալներ, որոնք կարող են ձեզ ծերացնել «Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը». Արտակ Զաքարյան Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին Ծառայողական քննությունով չեք պրծնի Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը Մերկացել է հանուն մեծ սիրո Ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես. Ռուբեն Մելիքյան Չինաստանը հայտարարել է, որ մոտենում է ԱՄՆ-ի հետ նոր «սառը պատերազմը» «Նրա հետ մշտապես երեք հոգի կլինի․ նրանք նախկին զինվորականներ են» Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Թուրքիայի իշխանությունները արգելել են բնակիչներին տնից դուրս գալ Ուրազ բայրամ տոնի ժամանակ Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (Տեսանյութ) Կապանի ոստիկանության բաժնում քաղաքացուն բռնության ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է սկսվել Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում Հենց այսպես էլ կոտրում են նարկոթրաֆիքի մեջքը Անչափ կարեւոր իրադարձություն. Պապիկյանն այցելել է ասֆալտի գործարան Արթուր Վանեցյանին կրկին կանչել են հարցաքննության Փաշինյանը կիրակի առավոտ կեռաս է հավաքել «Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին. Ստեփան Դանիելյան Գերմանական կրքեր՝ առանց երկրպագուների Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է. իրավապաշտպան Երեւանում գտնվող հնդիկը նետվել է չորրորդ հարկից եւ ողջ մնացել Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Փաշինյան Փաշինյանը և նրա կառավարության անդամները ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները գահավիժեն. քաղաքագետ Ջո Բայդենը հաղթել է փրայմերիզը Հավայան կղզիներում Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել Օրվա խորհուրդը. Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական. Գեւորգ Պետրոսյան Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, առաջին որոշումն է. Արայիկ Հարությունյան Սատկել է 84 տարեկան կոկորդիլոսը, որին շատ էր սիրում Ադոլֆ Հիտլերը (Տեսանյութ) Արսեն Թորոսյանը թվեր է խփում. որքան ուզեն, այնքան էլ կխփեն «Ուշադիր նայեք այս մարդկանց նկարները. այսօր նրանք այդ աշխատանքի դիմաց ստացել են ընդամենը 140.000 դրամ աշխատավարձ» Նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը մուտք է գործել բանկ և պատանդ է վերցրել 6 մարդու․ (տեսանյութ) Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ) Վրաստանում ԱԴ չեղարկումից հետո թույլ կտան հարսանիքների անցկացնել հյուրերի 10-ից ոչ ավելի թվով Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ Forbes․ Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը ՀՔԾ որոշումից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում․ Անի Սամսոնյան Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան Ռուսաստանում վերջին զանգը կանցկացվի առցանց ձեւաչափով Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն. Ա. Հովհաննիսյան «Հեղափոխությունը» բոլոր ֆորմատներում նահանջ է արձանագրում. Ստեփան Դանիելյան Հավատալ այս ամենի պատահականությանը ուղղակի ծայրահեղ դժվար է. Արամ Վարդեւանյան Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից․ ԱՆ Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները «Հեծանիվի» միջադեպն ավելի լուրջ չէր մայիսի 8-ի ԱԺ միջադեպից, բայց «հեծանվորդն» արդեն 10 օր է՝ կալանավորված է․ Մելիքյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները Եվ, վերջապես, ու՞մ պրոեկտն է Փաշինյանը․ Միհրդատ Մադաթյան Մոսկվան պատրաստվում է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքին
Հարցում

«Լավագույն օրերը կվերադառնան»․ Եղիսաբեթ 2-րդը ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian

 Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ հեռուստաուղերձ է հղել բրիտանացիներին, գրում է The Guardian-ը։

«Թեև նախկինում նույնպես հանդիպել ենք փորձությունների, սակայն սա այլ դեպք է։ Այս անգամ մենք աշխարհի բոլոր ժողովուրդների հետ միավորվել ենք մեկ ընդհանուր նպատակի համար՝ վարակի բուժման համար օգտագործելով գիտության մեծ ձեռքբերումները և միմյանց հանդեպ մեր կարեկցանքը։ Մենք հաջողության կհասնենք, և այդ հաջողությունը կպատկանի մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը։

Իր ուղերձում թագուհին, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել առողջապահության ազգային համակարգում աշխատող բոլոր մարդկանց։

«Ձեր դժվարին աշխատանքի ամեն ժամը մեզ ավելի է մոտեցնում բնականոն կյանք վերադարձին»,-ասել է թագուհին՝ հավելելով, որ և՛ ինքը, և՛ ամբողջ երկիրը բարձր են գնահատում բուժաշխատողների աշխատանքը:

Միապետը նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կատարում են իշխանության հանձնարարականը և մնում են տանը՝ այդպիսով նվազեցնելով կորոնավիրուսի տարածումը։

«Միասին մենք պայքարում ենք այդ հիվանդության դեմ, և ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ եթե մենք պահպանենք միասնությունն ու վճռականությունը, ապա հաղթանակ կտանենք»,- հայտնել է թագուհին։

Նա նշել է, որ երկրի բոլոր բնակիչները «կարող են հպարտանալ այն հանգամանքով, թե ինչպես են դիմագրավում իրենց առջև ծառացած մարտահրավերին»: Թագուհին հույս է հայտնել, որ հետագայում նրանց մասին կասեն՝ «բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները»:

«Թեև մենք դեռ շատ փորձությունների միջով պետք է անցնենք, բայց պետք է մխիթարվենք այն հանգամանքով, որ լավագույն օրերը կվերադառնան. մենք կրկին կլինենք մեր ընկերների, ընտանիքների հետ, մենք նորից կհանդիպենք»,-ասել է թագուհին։

Եղիսաբեթ 2-րդի հատուկ ուղերձը նրա գահակալության տարիներին ընթացում հինգերորդն է։ Մեծ Բրիտանիայի թագուհին հատուկ ուղերձներով հանդես է եկել 1991-ին՝ Պարսից ծոցում պատերազմի ժամանակ, արքայադուստր Դիանայի մահից հետո, մոր թագուհու մահից հետո և 2012թ.՝ իր գահակալության 60-ամյակի կապակցությամբ։

Ներկայում Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 47 806 դեպք, որից 4 934-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 135 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

website by Sargssyan