Դոլարը թանկանում է ԱՄՆ-ում կայանալիք դաշնային պահուստային համակարգի նիստի ֆոնին
Վաճառքի տվյալներով՝ դոլարի փոխարժեքն աճում է։ Ներդրողները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը 6 երկրների՝ ԱՄՆ հիմնական առեւտրական գործընկերների արժութային զամբյուղում) բարձրացել է 0.07 տոկոսով՝ հասնելով 97.23 կետի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1.1193 դոլարի։ Նախկինում մեկ եվրոն հավասար էր 1.1204 դոլարի։
CME Group-ը նշում է, որ շուկան գնահատում է հունիսին՝ այս շաբաթ կայանալիք դաշնային պահուստային համակարգի դրույքների բարձրացման հավանականությունը 99.6 տոկոս։ Անցյալ շաբաթ նման հավանականությունը 95.8 տոկոս էր։