Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից․ կառավարության նախաձեռնությունը
Այսուհետեւ արտակարգ դրության պայմաններում շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։
«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։
Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։
#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- ասված է գրառման մեջ։