Այսօր՝ 25 նոյեմբերի 2020թ., 00:00
Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան
Հարցում

Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170. Անդրանիկ Թեւանյան

Հիմա Փաշինյանը չի ուզում նկատել իրական՝ կորոնավիրուսային վիճակագրությունը: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը «Հայաստան VS Վրաստան․ կորոնավիրուսային ապտակ» վերնագրված գրառումով»

«Մինչև կորոնավիրուսային ճգնաժամը ՀՀ վարչապետը սիրում էր Վրաստանի (նաև՝ Ադրբեջանի) հետ տնտեսական ցուցանիշներով մրցել ու տարածաշրջանային առաջատար ներկայանալ։ «Թավշյա» հեղափոխությունը տեղափոխվել էր վիճակագրական հարթություն։


Հիմա Փաշինյանը չի ուզում նկատել իրական՝ կորոնավիրուսային վիճակագրությունը։ Ձեռնտու չէ, քանի որ մենք տարածաշրջանային առաջատար ենք դարձել՝ վատ իմաստով առաջ անցնելով և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Իսկ բնակչության 1 միլիոնին ընկնող վարակվածների թվով ավելի վատ է միայն Իրանում։ Մեր մյուս հարևանների մոտ համեմատաբար լավ է վիճակը։

Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170։ Այսինքն՝ մոտ 5 անգամ ավելի։

Մահացության թվերն էլ մեր օգտին չեն՝ 7–ը 1–ի դիմաց։

Եվ սա այն դեպքում, երբ բնակչության թվաքանակով Վրաստանը գերազանցում է Հայաստանին, բոլոր սահմանները բաց էին մինչև ճգնաժամը և մեր համեմատ 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունել։ Այսինքն՝ բոլոր պայմանները կային, որ Վրաստանը մեզանից ավելի վատ ցուցանիշ ունենար կորոնավիրուսային տարածման առումով, սակայն ունենք հակառակ պատկերը։

Պատճառն այն է, որ Վրաստանում մատների արանքով չնայեցին խնդրին ու կոնկրետ քայլեր իրականացրեցին։ Իսկ այստեղ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարդկանց մեծ խմբերով հավաքում ու «այո»–ի, ավելի ճիշտ՝ ատելության քարոզ էին կարդում։

Մարտի 1–ին հայտարարվեց, որ կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, բայց դրանից հետո հանրաքվեի և մի քանի դատավորի աշխատանքից հեռացնելու, կամակատար ՍԴ ունենալու հարցն ավելի կարևորվեց, քան «հպարտ» որակված քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

Վրաստանում չէին հայտարարում, որ սա գրիպի պես մի բան է, անվտանգ է ու հատուկ միջոցառումների կարիք չկա։ Հայաստանում ճիշտ հակառակն էր արվում։

Հայաստանին, անշուշտ, չէր կարող շրջանցել կորոնավիրուսը։ Սա խնդիր է, որին բոլոր երկրներն են առնչվում։ Խնդիրը, սակայն, մեզ համար բարդանում է ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության գոյությամբ։

Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում հարվածում է պոպուլիստ և դիլետանտ իշխանություններին։ Բացահայտում է դրանց դատարկությունն ու վտանգավորությունը։ Որպես հետևանք տուժում են այն երկրները, որտեղ ժողովուրդը հանդուրժել է պոպուլիզմն ու դեմագոգիան։

Հետկորոնավիրուսային Հայաստանը, հետևաբար, պետք է բեռնաթափված կլինի պոպուլիզմից ու անգրագետ կառավարումից։ Վիրուսի դեմ պայքարելու իմունիտետին զուգահեռ մեր ժողովուրդը պետք է վակցիա ստանա նաև պոպուլիզմի ու ամբոխավարության դեմ։ Այլապես հետագայում ավելի մեծ փորձության կարող է ենթարկվել։

Անտեսանելի թշնամուց զատ մենք շատ տեսանելի թշնամի ունենք և չենք կարող մեզ վատ կառավարման շռայլություն թույլ տալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan