Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ «ՌԻԱ Նովոստի»
Իրանում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների թիվը հասել է 55 743-ի, որոնցից 3452-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։
«Նախօրեին ամբողջ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2560 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 743-ի։ Ցավոք, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 158 մարդ։ Զոհերի թիվը հասել է 3452-ի»,- հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում՝ տեղեկացնելով նաև, որ ապաքինվել է 19 736 վարակակիր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 133 455 դեպք, 60 381-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 236 000 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: