Ուզբեկստանում 2 ամիս բջջային կապն ու համացանցը անվճար կլինի
Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքացիների բջջային հեռախոսակապն ու համացանցը չի անջատվի երկու ամսով նույնիսկ այն դեպքում, եթե քաղաքացիներն ունեն չկարողանան վճարումներ իրականացնել եւ պարտքեր կուտակեն այդ ծառայությունների դիմաց։ Այս մասին հայտնում է «Красная Весна» լրատվական գործակալությունը։
Նշենք, որ ներկայումս Ուզբեկստանում աշխատում են հետեւյալ բջջային օպերատորները․ Beeline, Ucell, Perfectum, Uzmobile, UMS, որոնք նաեւ համացանցային հասանելիության ծառայություններ են մատուցում, ինչպես նաեւ՝ Comnet, Evo, Sarkor Telecom, Turon Telecom, Uzonline ինտերնետ մատակարարող ընկերությունները։