Նոր հոբբի՝ կարանտինային պայմաններում. ԱՄՆ-ում տղամարդն իր տան բակում սկյուռների համար սեղան է պատրաստել (տեսանյութ)
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
ԱՄՆ-ում տղամարդը նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի պայմաններում իր համար նոր զբաղմունք է գտել. նա իր տան բակում սկյուռների համար հատուկ սեղաններ է պատրաստել, որտեղ կենդանիները կարող են իրենց ուտելիքը վայելել, գրում է Daily Mail պարբերականը։
Փենսիլվանիա նահանգի Բրին Մաուր շրջանից Ռիչ Կալինովսկի անունով 43-ամյա բնակիչը մի քանի նստարանով սեղանի լուսանկարը հրապարակել է համացանցում և կարճ ժամանակում մեծ հայտնիություն ձեռք բերել։
Հայտնի է, որ Ռիքին չի սահմանափակվել կենդանիների համար միայն սեղան պատրաստելով, և նրանց համար ամեն անգամ ընդեղեն, թարմ կտրատված մրգեր է թողնում այնտեղ։
Տղամարդը նշում է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս անորոշ ժամանակներում սկյուռներին հետևելն իրեն շատ է երջանկացնում և հավելում, որ իրեն կանոնավոր կերպով վեց սկյուռիկ է այցելում։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: