Այսօր՝ 31 մայիսի 2020թ., 00:00
Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին Մեր գեներատորները հուսալի են Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները Իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը Համացանցում հայտնվել է Ջոն Լենոնի եւ նրան սպանողի լուսանկարը ողբերգությունից մի քանի ժամ առաջ Հարբած վարորդի անհավանական թռիչքը Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր.Միքայել Մինասյանի նոր տեսանյութը Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանի խոսքը՝ նորաստեղծ կուսակցության համագումարին (տեսանյութ) Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ապրիլյան արյունահեղության նախաձեռնողն ինքն ու Ալիեւն են ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը ափսոսանք են հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներից չի ազատի իրանական մի շարք նախագծեր Պարետը նոր որոշում է կայացրել Նիկոլի գործի շարունակողները. Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր Google-ը հետաձգել է Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է կատարում Երևանի վարչական շրջաններում Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման բարձրացվում է գույքահարկի շեմը․ Երվանդ Վարոսյան Հեռավար կրթության պրոցեսից դուրս մնացած աշակերտները ամառվա ընթացքում կլրացնեն գիտելիքները․ Արայիկ Հարությունյան Թուրքիայի կուսակցություններն արձագանքել են Դինքի այրուն և հիմնադրամին հասցեագրված սպառնալիքներին Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել, թե բա գազը…Մենուա Հարությունյան Պարզվել է Տավուշում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանության բաժին Հայկ Կոնջորյանին խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի համավարակի դեմ պայքարի տապալման պատասխանատուները պատժվեն Ինչու են ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ Լա Լիգան վերադառնում է (ծաղրանկար) Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Լա լիգան մտածում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու մասին Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները․ նախարար Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել մարզասրահից Ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային եւ այլ նշանակության շինություններ Իսրայելում ոստիկաններն անզեն պաղեստինցու են սպանել Երուսաղեմի կենտրոնում. ԶԼՄ-ներ Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել Ինպես են հրեաները փոխել Իսրայելը վերջին 50 տարում Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան լայվով համադպրոցական ժողով է անցկացրել Կյանքի վազքի ու հեւքի, մրցակցության մեջ մարդիկ մոռանում էին հոգեւոր արժեքների մասին․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Իտալացի գիտնականը կորոնավիրուսի երկրորդ ալիք է կանխատեսում աշնանը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ Մերկելը մերժել է ԱՄՆ-ում G7 գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը Բաղրամյան պողոտայում 14-ամյա աղջիկն սպառնացել է ցած նետվել պատուհանից Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք Վրաստանը օգնում է Հայաստանին Ֆրանսիան համավարակի նախօրեին 1,7 մլրդ դիմակ է այրել` կարծելով, որ դրանք պետք չեն գա․ Times Առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին՝ 1251 դեպք «Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո Հայաստանի առաջնություն և Բունդեսլիգա. Օրվա հանդիպումները Երկրի վրա ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք պիտանի չեն կյանքի համար «Չար աչք հանող» մոգից առգրավել են 3,6 մլն եվրո արժողությամբ գույքը ԱՄՆ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ Կամ արագ դուրս կգանք մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք հատակում․ Վարոսյան Թուրքիայում լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել Մակրոտնտեսությունը համավարակի օրերին Ուշադրություն. լռում է կառավարությունը ՀՀ-ն դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանն ընդունեց Խորհրդատվական կարծիք Շվեդիայում գյուղ-հանգստավայր են վաճառքի հանել Շինարարությունը տնտեսության իրական հատվածի ամենաարագ կրճատվող ոլորտն է Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ. նրանք բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար «Ամենաուրախ պահերից է, երբ հայկական եռագույնը պատկերող դիմակ եմ կարում»․ ամերիկահայ դիզայները հոլիվուդյան աստղերի համար դիմակներ է կարում (տեսանյութ) Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 7 մահ.ապաքինվել է 20-ը Իլոն Մասկի «մարսագնացը» ստացել է թռիչքներ կատարելու թույլտվություն Հրանտ Դինքի ընտանիքը մահվան սպառնալիքներ է ստացել Ամերիկացիների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պայմաններում տառապում է տագնապայնությամբ կամ դեպրեսիայով Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ Սահմանային միջադեպերի հետ կապված օպերատիվ կապը «խափանվե՞լ» է. կառավարությունը լռում է Խնջույքներն ու սգո արարողությունները դառնում են վարակի բռնկման աղբյուր. Արատվազդ Վանյան Թուրքիայի արդարադատության նախարար․ «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է»
Հարցում

Անազատության մեջ գտնվողների առողջության համար պետությունն է պատասխանատու. Ռուբեն Մելիքյան

Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մյուս 28-ը ևս մեկուսացված են։ Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել անազատության մեջ պահվող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև իրավապաշտպանների շրջանում։ Համաճարակային իրավիճակի, ազատազրկված անձանց շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

 Պարոն Մելիքյան, արդեն իսկ հայտնի է, որ քրեակատարողական համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, ահազանգեր կան, որ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում։ Ի՞նչ եք կարծում ստեղծված իրավիճակում մեծ չէ՞ հավանականությունը, որ կորոնավիրուսը կմտնի ՔԿՀ–ներ։

Մարտի 16–ին ՀՀ–ում արտակարգ դրություն հաստատելու կառավարության որոշմամբ լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին ՔԿՀ–ներում։ Արգելվեց կալանավորված անձանց հանձնուքների փոխանցումը, սահմանափակվեցին նրանց հետ տեսակցությունները և այլն։ Սակայն այդ միջոցառումների շարքը, իհարկե, ուներ «աքիլեսյան գարշապար»։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէր ՔԿՀ աշխատակիցներին ամբողջությամբ մեկուսացնել և այդ եղանակով կանխել համավարակի «մուտքը» ՔԿՀ–ներ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, ՔԿՀ–ներում պահվող անձինք պետության հոգածության ներքո են, և նրանց առողջության համար ամբողջությամբ պատասխանատու է պետությունը։

Աշխարհի տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցներ են ընտրում և բանտերից ազատ արձակում ոչ ծանր հանցագործություն կատարածներին կամ նախնական կալանքի տակ գտնվողներին։ Արդյոք մեր երկրի համաճարակային իրավիճակը բավարար չէ, որպեսզի Հայաստանը ևս նման քայլի գնա։

Մեզ մոտ այս ուղղությամբ դեռևս տեսանելի քայլեր չկան, միայն կարելի է ողջունել դատական իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից կալանավորումն անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու վերջին օրինակները, երբ դատավորները հղում էին կատարում Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Վերջին օրերի պատկերը, սակայն վկայում է, որ շատ դատավորներ, այնուամենայնիվ խուսափում են այդ հիմքով ազատ արձակել կալանավորներին, անգամ եթե խոսքը վերաբերվում է ոչ ծանր հանցագործության մեջ մեղադրվող և ռիսկային խմբում գտնվող անձանց։ Հնարավո՞ր է դատական համակարգը ազդակ է սպասում իշխանություներից։

Դատական իշխանության դերն այստեղ չի կարող գերակա լինել, քանի որ դատական իշխանությունը կոնկրետ դեպքում կոնկրետ անձի վերաբերյալ է որոշում կայացնում։ Այստեղ պետք է լինի համակարգային լուծում, նոր կանոններ։

Խոսքը օրենսդրական լուծումների մասի՞ն է ։

Իմ պատկերացմամբ՝ քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու վերաբերյալ խայտառակ օրենքը, որը մի օրվա մեջ երկու անգամ արտահերթ նիստ հրավիրելով իշխող քաղաքական ուժն անցկացրեց, պարունակում էր հնարավորություններ, որոնք կարող էին օգտագործվել անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ։ Օրինակ՝ կարելի էր մտածել գոնե այս ժամանակահատվածի համար քրեական դատավարության օրենսգրքում տնային կալանքի ինստիտուտը ներդնելու մասին, և այդ անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային միջոցներով։ Կարծում եմ, ապրիլի 14-ին ավարտվող արտակարգ դրության վերաբերյալ իրավական ռեժիմը կերկարաձգվի, և ես կոչ եմ անում իշխանություններին այսօրևեթ մտածել, որպեսզի այդ որոշման մեջ լինեն ՔԿՀ–ներում պահվող անձանց նկատմամբ ավելի հստակ կարգավորումներ։ Իմ առաջարկած տնային կալանքի գործիքը կարելի է մեծ թվով անձանց նկատմամբ կիրառել։ Կարծում եմ՝ կառավարությունը կարող է ապահովել այս միջոցի տեխնիկական կողմը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, մինչդեռ փաստաբաններն ահազանգում են, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։ Արդյոք մտահոգիչ չէ՞ այս հարցը։

Ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ անազատության մեջ պահվող ցանկացած այլ անձի առողջության մասով պետությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, և այս տեսանկյունից ողջամիտ եմ համարում այն մոտեցումը, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որ քրեակատարողական ծառայողների միջոցով կալանավորների վարակման ռիսկը զրոյացվի։

 

website by Sargssyan